Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը խայտառակվում է ոչ թե նրանով, որ Երևանում այրում են Ադրբեջանի դրոշը, այլ որ ադրբեջանցիներն անարգել հատում են սահմանը և ՀՀ քաղաքացու սպանում. քաղտեխնոլոգ

15/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակության մեջ քիչ չեն  անհատները, որոնք համաձայն չեն իշխող ուժի կողմից Ադրբեջանի նկատմամբ իրականացվող քաղաքականության հետ։ Նրանք իրենց անհամաձայնությունն արտահայտում են տարբեր կերպ՝ ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելով, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանության ներկայացուցչին ձայն չտալով, ՔԿ շենքը շրջափակելով, ինչպես նաև թշնամական երկրի դրոշն այրելով։ Այնպես որ,  Երևանում Ադրբեջանի դրոշն այրելը զգացմունքային արարք էր՝ դժգոհություն արտահայտելու օրինական ձև։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու գործողությանը։

Անդրադառնալով կատարվածի առնչությամբ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիրքորոշմանը (վերջինս ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը հայ ազգիմիջից արմատախիլ անելու իր բնորոշմամբ վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները)՝ Արմեն Բադալյանը նկատեց.

«Բնականաբար, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնել, ինչպես հայտնել են 2020 թվականի կապիտուլյացիոն պատերազմից հետո իրենց թիմի ղեկավարին վարչապետ ընտրելիս։

Չմոռանանք, որ իշխանական խմբակցությունում կա մրցավազք, թե ով ավելի շատ դուր եկող արտահայտություններ կանի իրենց առաջնորդին. ըստ այդմ՝ յուրաքանչյուրը փորձում է դուր գալու իր ձևը գտնել՝ կախված իր զարգացման մակարդակից։

Ինչ վերաբերում է «խայտառակվելուն», Հայաստանը խայտառակվում է ոչ թե նրանով, որ Երևանում այրում են Ադրբեջանի դրոշը, այլ նրանով, որ ադրբեջանցիներն անարգել հատում են ՀՀ սահմանը, մտնում հայկական գյուղեր և ՀՀ քաղաքացու սպանում։ Հայաստանը խայտառակվում է նրանով, որ այդ նույն ադրբեջանցիներին բռնում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ շարքային քաղաքացիները։

Հայաստանը խայտառակվում է նրանով, որ ՀՀ վարչապետը տարբեր կենտրոնների իրար հակասող, տարբեր հարցազրույցներ է տալիս՝ երկիրը ծաղրուծանակի առարկա դարձնելով»։
Վերջում Արմեն Բադալյանը հավելեց՝ ադրբեջանցի մարզիկների՝ Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելը  ընդամենը լրացուցիչ գործիք կդառնա նրանց ձեռքում՝ առաջ մղելու սեփական PR-ը և հայատյաց քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու համար դիզայներ  Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելի ուշ, սակայն, Նիկոլյանը հանցակազմի բացակայության հիմքով ազատ է արձակվել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ

Հաջորդ գրառումը

Էրդողանն ունի ձայների 50 տոկոսը եւ կհաղթի ընտրությունների 1-ին փուլում. ՆԳ նախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Նորություններ

Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

03/01/2026
Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
Հաջորդ գրառումը

Էրդողանն ունի ձայների 50 տոկոսը եւ կհաղթի ընտրությունների 1-ին փուլում. ՆԳ նախարար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական