Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը. Արմեն Ալեքսանյան

26/07/2024
- Քաղաքականություն

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը. հերթական փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ին։

Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 2024 թվականից պետական տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից տրամադրվող, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։

Ինչպես այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը, այդ նպատակով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

«Փոփոխությունների և լրացումների արդյունքում սահմանվեց, որ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման փաստաթղթերը, ինչպես նաև հողամասը սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղականքը, հողամասի և շենքերի՝ նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ որոշումները Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։

Այդ գործառույթների կառավարման նպատակով կառավարությունն այս տարվա փետրվարի 23-ին ընդունել է որոշում, որով սահմանվել է են փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ընթացակարգերը։ Սահմանափակումներ կիրառող մարմինների համար այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտել սույն  թվականի հունիսի 24-ից, իսկ իրավահաստատվող փաստաթղթեր տրամադրող մարմինների համար՝ սույն թվականի հուլիսի 24-ից։

Այնուհետև Կադաստրի կոմիտեի կողմից ներդրվեց էլեկտրոնային  համակարգ, որի միջոցով մարմինները ներբեռնում են այդ համակարգ։ Այս փոփոխությունների արդյունքում այլևս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացին ևս մեկ անգամ այցելի այդ մարմիններ՝ փաստաթղթերը թղթային տարբերակով ստանալու համար, այլ դրանք կստանան sms հաղորդագրության և էլեկտորնային փոստի միջոցով»,- ասաց բանախոսը։

Ըստ Արմեն Ալեքսանյանի՝ օրինակ, եթե կողմերը մոտեցել են նոտարական գրասենյակ և կնքել առքուվաճառքի պայմանագիր, նոտարի կողմից վավերացված փաստաթուղթը մուտքագրվում է համակարգ, և քաղաքացուն տրամադրվում է փաստաթղթի ծածկագիրը։

«Եթե նախկինում քաղաքացիները թղթային տարբերակները սկանավորում էին և դրանք  դիմումին կից ներկայացնում, ապա այժմ՝ համապատասխան գործիքի միջոցով ծածկագիրը մուտքագրում են, և այդ փաստաթուղթն արդեն ինքնաշխատ տարբերակով կցագրվում է։ Դա շատ հեշտացնում է քաղաքացիների գործը»,- նշեց Ալեքսանյանը։

Նախորդ գրառումը

77-ամյա Թրամփը ներկայացնում է ԱՄՆ «ռուսաֆոբ» քաղաքական էլիտան. Պեսկով

Հաջորդ գրառումը

Ավտովթարից մահացել են ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ավտովթարից մահացել են ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական