Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավիճակն Արցախում շատ ծանր է, կարելի է ասել՝ կրիտիկական. արցախցին խեղադամահ է լինում. Դավիթ Բաբայան

22/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավիճակն Արցախում իսկապես շատ ծանր է, կարելի է ասել՝ կրիտիկական, որովհետև արցախցին լրիվ մեկուսացած է. արցախցին խեղադամահ է լինում։ Սա է իրավիճակը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով մարդկանց և մարդասիրական օգնության  տեղափոխման արգելքին։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս և նմանօրինակ այլ իրավիճակներում հայերը սովոր են այլոց մեղադրել, սակայն ինքը փորձում է հեռու մնալ այդ մոտեցումից։

«Նույնիսկ Ադրբեջանից չպետք է նեղանանք։ Այո՛, այսօր ադրբեջանցիներն են փակել Լաչինի միջանցքը, բայց պետք է խոստովանենք, որ նրանք մեր ամենաազնիվ թշնամիներն են։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր բուն նպատակը, այնպես որ սխալ կլինի նրանից նեղանալ։

Չպետք է նեղանանք նաև աշխարհի մյուս երկրներից, որովհետև առաջին հերթին ինքներս մեզ պետք է այնպես դրսևորենք, որ կարողանանք դիմակայել տարբեր մարտահրավերների։ Առաջին հերթին մենք ինքներս պետք է ավելի կարգապահ, հայրենասեր և միասնական լինենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

ԱՀ նախագահի խորհրդականի համոզմամբ՝ այսօր արցախակենտրոնության պակասի խնդիր կա։

«Ինչքան կարողանանք, այդքան էլ պետք է դիմադրենք, այլ տարբերակ չունենք։ Մյուս կողմից՝ խանութներում դատարկություն է, վիճակը շատ բարդ է. դեղերի, ուտելիքի հետ կապված լրջագույն խնդիրներ կան, շատ խանութներ ուղղակի փակ են»,- ասաց արցախցի պաշտոնյան։

Դավիթ Բաբայանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ամբողջ հայ ժողովրդին ստուգող յուրօրինակ ռենտգեն է, լաբորատոր թեստ, որը պետք է պարզի ՝ արդյոք պահպանվել է հայ ժողովրդի բարոյահոգաբանական դեմքը, թե մուտացիայի է ենթարկվել։

Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օր է, ինչ Արցախի 120 հազար քաղաքացի գտնվում է տոտալ մեկուսացման մեջ են՝ առանց որևէ մատակարարման և տեղաշարժի։ Լաչինի միջանցքում Ադրբեջանն արգելել է անգամ ռուս խաղաղապահների երթևեկը։

Հունիսի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներն պետք է տեղափոխվեին Արցախից Հայաստան, սակայն միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել էր մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ. Կարմիր խաչն այդ ճանապարհով քաղաքացիների կամ հումանիտար բեռ չի փոխադրել՝ սկսած հունիսի 15-ից. Զառա Ամատունի

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, զինծառայող է վիրավորվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, զինծառայող է վիրավորվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական