Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը կարող է կարմիր գիծ դնել ՀՀ առջև, որ չի հանդուրժի Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելը կամ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացումը. քաղաքագետ

07/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանաիսրայելական տանդեմը շատ վաղուց է ձևավորված, և դրա ամենաակնառու ապացույցը դեռևս 2016 թվականի քառօրյա պատերազմն էր, երբ Իսրայելը չփորձեց անգամ թաքցնել, որ ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին։ Իսրայելի կողմից նման ակտիվ ներգրավում տեղի ունեցավ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Բաքվի և Թել Ավիվի միջև ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորման հանգամանքին։

Նրա խոսքով՝ Ֆիզուլիում և Զանգելանում օդանավակայաններն Ադրբեջանի, առավել կոնկրետ՝ ադրբեջանաիսրայելական տանդեմի կողմից հատուկ են կառուցվել՝ որպես պլացդարմ՝ Իրանին հարվածելու համար։

«Երկար տարիներ համագործակցելով Իսրայելի հետ՝ Ադրբեջանը չէր հանդգնում բացահայտ ցույց տալ իր սերը հրեական պետության հանդեպ և Իսրայելում դեսպանատուն բացել։

Այժմ հաշվի առնելով Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների խոր ճգնաժամը՝ Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանատուն է բացում»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Անդրադառնալով տեղեկությանը, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին Թեհրանում հանդիպելու է իրանցի գործընկերոջը՝ քաղաքագետը շեշտեց՝ ինքը բացարձակ չի հավատում, որ ՀՀ իշխանություններն իրանամետ դիրքորոշում ունեն, ավելին՝ նրանք ի սկզբանե հակաիրանական դիրքորոշում են ունեցել։

«Պետք չէ մոռանալ Իրանի վերաբերյալ ՀՀ գործող իշխանությունների արտահայտությունները. մասնավորապես, ոչ վաղ անցյալում ՔՊ պատգամավորներից մեկն ամբիոնից հայտարարեց, թե Իրանը տոտալիտար, ոչ ժողովրդավարական երկիր է։

Այժմ, ենթադրաբար, Արմեն Գրիգորյանին Իրանում հայտնելու են այն կարմիր գիծը, որից հետո պաշտոնական Թեհրանը որոշ հարցերի վերաբերյալ արհամարհելու է Հայաստանի կարծիքը, և ինքն է քայլեր ձեռնարկելու։

Չեմ բացառում, որ Իրանը կոնկրետ կարմիր գիծ դնի ՀՀ առջև՝ նշելով, որ այլևս չի հանդուրժելու Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելը կամ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացումը։ Իրանն իր զորքերը կմտցնի Սյունիք և դրանով Հայաստանը կբաժանվի երկու մասին՝ հյուսիսը կհայտնվի ռուսական, հարավն՝ իրականական վերահսկողության տակ»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 9-ին աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում:

 Արմեն Գրիգորյանը հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ մարտի 29-ի Թել Ավիվ այցելության ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը  ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի այցը Թել Ավիվ պատմական  է անվանել և  նշել, որ Իսրայելին ու Ադրբեջանին ուղղված սպառնալիքները, ինչպես նաև իրանական սպառնալիքների մասին երկու երկրների պատկերացումներն  ընդհանուր են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հերքում է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հերքում է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական