Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Իսրայելից բողոքի նոտա են հղել Երևանին Պաղեստին պետությունը ճանաչելու համար

Պաղեստին  պետությունը ճանաչելու վերաբերյալ Երևանի որոշումը բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, հայտարարել է Իսրայելի վարչապետի  խորհրդական Դմիտրի Գենդելմանը Տելեգրամի իր ալիքում։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների «ահաբեկիչների և մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների վրա»,- գրել է Նեթանյահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որ ճանաչում է Պաղեստին պետությունը։ Այդ որոշումը ողջունել է պաշտոնական Անկարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։