Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ կոչն է երևանցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին․ Ռուբեն Վարդանյան

06/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ավագանու ընտրություններում Արցախի օրակարգը չի՛ կարող բացակայել: Ու շատ կարևոր է, որ Արցախում դա տեսնեն ու զգան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը։

«Կարևոր է, որ այս ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնց համար թանկ է ոչ միայն Երևանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը: Կարևոր է, որ Հայաստանից, Երևանից ուժ ու վստահություն տաք Արցախին, թևութիկունք լինեք արցախահայությանը, ոչ թե կոտրեք նրանց պայքարելու ոգին: Մենք պետք է հրաժարվենք անթույլատրելի ու կործանարար պարտվողականությունից: Պետք է գան նոր ուժեր, ովքեր հավատում են, որ կարող են կանգնել Արցախի կողքին ու ամեն գնով պահել Արցախը»,- նշել է քաղաքական գործիչը:

Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել:

«Այդ կապը մեզ համար շատ հստակ է, և դա իմ ու իմ համախոհների անխախտ դիրքորոշումն է: Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, իրավունք չունենք մտածելու, որ ինչ-որ «խաղաղության պայմանագրի» շնորհիվ Հայաստանը կփրկվի, իսկ թե Արցախի հետ ինչ կլինի՝ հետո կորոշենք։

Երբ ես ու գործընկերներս հարյուրավոր ծրագրեր էինք իրականացնում Հայաստանում ու Արցախում, համոզված էինք, որ աշխատում ենք մեր ընդհանուր ու միասնական հայրենիքի զարգացման համար: Հիմա ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև համոզմունքս ավելի է ամրապնդվել:

Այս դիրքորոշումից ելնելով եմ Երևանի ընտրություններում աջակցում «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյանին, քանի որ գիտեմ, որ նրանք նույնպես Արցախը կարմիր գիծ են համարում:

Իմ կոչն է երևանցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին ու իրենց ընտրությունը կատարել՝ մտքում ու սրտում ունենալով Արցախը»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 7-8-ը Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի 7-8-ը Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական