«Կրեմլում գիտե՞ն, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին»,- ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է լրագրողը։
«Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե ձերբակալում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը:
Լրագրողը, թեման շարունակելով, հիշեցրել է այն տեղեկության մասին, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։
Պեսկովն ասել է.«Ես այս հարցում վստահ չեմ, ուստի չեմ համարձակվի ստույգ մեկնաբանել… Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, ապա դա այլ հարց է: Վախենում եմ սխալվել, չգիտեմ նրա ձերբակալման մասին, չգիտեմ՝ ով է ձերբակալել, առհասարակ ձերբակալվե՞լ է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն»: