Թուրքերն ակտիվորեն շրջանառում են երեկ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանցի ոստիկանը հաց ու թխվածքաբլիթ է բաժանում հայ երեխաներին։
Ինչպես և սպասում էինք, թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան այս տեսանյութը ներկայացնում է որպես «գթասրտության ու բարության դրսևորում»։
Սա նաև ունի «խաղաղության» եթնատեքստ։ Թուրքական հարյուրամյա ձեռագիր է՝ խաղաղության կեղծ քարոզչությամբ, աշխարհի աչքին թոզ փչելով՝ հերթական ցեղասպանությունն իրականացնել ու հայերին արտաքսել իրենց Հայրենիքից։
Թուրքերը տեսանյութին արձագանքել են «թուրքական հաց» թեզով։
Կարդացեք նաև՝ Մի ձեռքով մորթում է հայ մանկանը, մյուսով՝ հաց տալիս, երբ տեսախցիկը միացված է