«Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս: Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց»,- այսօր, Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում հնչել են վիրավորական արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի հասցեին, և ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ։
Նրան բողոքի նոտա է հղվել։