Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ընդդիմությունը բոյկոտել է, չի մասնակցում արտահերթ նիստին

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 16-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է արտահերթը, չի մասնակցում։

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 11 հարց, որոնցում չկա Արցախի այսօրվա վիճակի հետ կապված որևէ անդրադարձ։

Օրակարգի հարցերն են.

– «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

– Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

– «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,

– «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

–  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: