Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի քմծիծաղի մեջ զարմանք կար՝ լավ այդ ի՞նչ եմ տվել, որ այս արարածն այսքան ուրախացել է. Գագիկ Համբարյան

26/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բացարձակ զարմանալ պետք չէ այն մարդու արարքներից, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր՝ ուղղակիորեն լիզում է թուրքերի կոշիկները։ Բայց հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հեղինակած գիրքը հրճվանքով կրծքին սեղմելուց ամենազարմացածը հենց Էրդողանն էր,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Էրդողանը զարմացած արձագանքում էր Նիկոլ Փաշինյանի հրճվանքին։ Նրա քմծիծաղի մեջ զարմանք կար՝ լավ այդ ի՞նչ եմ տվել, որ այս արարածն այսքան ուրախացել է։ Թուրք-ադրբեջանական մամուլը ևս զարմանքով և ծաղրանքով է արձագանքել Փաշինյանի այդ հրճվանքին և Էրդողանի հեղինակած գիրքը կրծքին սեղմելուն։ Նույնիսկ ադրբեջանական կայքերից մեկը գրել էր՝ հասկացանք, որ գործակալ ես, բայց գոնե մի բացահայտիր, որ գործակալ ես։

Այս ամբողջի մեջ ուշադրության արժանի էր նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպում էր ոչ թե նեյտրալ, այլ Էրդողանի տարածքում։ Նա հյուրընկալվել էր «Թուրքական տուն» երկանքերում, որտեղ գտնվում են Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը Նյու Յորքում և ՄԱԿ-ին կից Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հերթական տարելիցի նախաշեմին Թուրքիայի նախագահից նվեր է ընդունում մի գիրք, որտեղ վերջինս ներկայացրել է իր պատկերացումները ապագա աշխարհի վերաբերյալ, գիրք, որտեղ տեղ են գտել հակահայկական բազմաթիվ թեզեր։

«Ինչ վերաբերում Փաշինյանի տիկնոջ՝ Էմինե Էրդոանի հետ ջերմ շփմանը, ապա չպետք է մոռանալ, որ Թուրքիայի առաջին տիկինն էր գրավված Արցախում Իլհամ Ալիևին կոչ անում հայ գերիներին վերադարձնել փուլ առ փուլ՝ Հայաստանից կորզվող տարբեր զիջումների դիմաց։

Բայց խնդիրն այլևս այդքան Փաշինյանի և իր տիկնոջ մեջ չէ, որքան հայաստանյան հասարակության ամորֆ արձագանքի մեջ։ Մեր խնդիրն այդ երկու անձանց՝ թուրքական տանդեմին բացահայտ ծառայելը չէ. խնդիրը, կրկնում եմ, հայ հասարակության  ամորֆ արձագանքն է, և եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունն այս տեմպերով պահպանելու է իր ինքնիշխանությունը և անկախությունը, ապա չարաչար սխալվում է։

Եթե Հայաստանը հայերին պետք չէ, ապա ոչ մեկին էլ պետք չէ։ Եթե անգամ ուրիշներին պետք է՝ պետք է առանց հայերի»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է. Էկոնոմիկայի նախարար

Հաջորդ գրառումը

Արցախյան 44-օրյայի վերաբերյալ ֆիլմը չի ներկայացվի «Օսկար»-ի, Կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախյան 44-օրյայի վերաբերյալ ֆիլմը չի ներկայացվի «Օսկար»-ի, Կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական