Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Զրույցը տևել է երեք ժամ. ոչ բոլոր հարցերն են քննարկվել տեսախցիկի առջև

Լավրովի և Միրզոյանի բանակցությունները տեւել են երեք ժամ. այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա բացահայտել է հունվարի 21-ին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման որոշ մանրամասներ։

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում ոչ բոլոր հարցերն են քննարկվել տեսախցիկի առջև, և զրույցը տևել է երեք ժամ։

«Շատ հարցեր քննարկվել են փակ դռների հետևում։ Դրանք բաց բանակցություններ էին կողմերի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի շուրջ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։