Չեն բացառվում ուղիղ բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, քանի որ յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է միջնորդ լինել խաղաղ գործընթացում, բնականաբար, ունի իր շահերը. ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Պետք չէ ռոմանտիկ լինել, մտածել, օրինակ, որ ֆրանսիացիները մեզ սիրում են մեր գեղեցիկ աչքերի, պատմության համար, բայց ուրիշները մեզ չեն սիրում, սրանք հեքիաթներ են, շահերը կամ համընկնում են, կամ չեն համընկնում»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են լծակներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, փորձում են «լավ» միջնորդներ լինել։ Սակայն և՛ Երևանը, և՛ Բաքուն պետք է լուծեն իրենց հարցերը, որպեսզի սակարկության առարկա չլինեն այլ երկրների մեծ խաղում»,- նշել է նա։