«Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։
Եվրամիությունը պետք է հետևողական լինի և կոչ անի իշխանություններին, օրինակ՝ ԱՄՆ-ին, Հայաստանին, Մոլդովային՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը։ Հակառակ դեպքում դա կարող է մեկնաբանվել որպես միջամտություն պետության ներքին գործերին՝ նպատակ ունենալով ռեժիմի փոփոխության»,-տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։











