Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եվրամիությունը համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Փաշինյանն ու Ալիևը կճանաչեն միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը

Առաջիկա ժամերին Ֆրանսիան սարքավորումներ կուղարկի Երևան վիրավոր արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար. հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

Եվրամիությունը համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն հաստատելու իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։