«Փաշինյանը երկիրը կործանելու է». լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն այսպես է պատասխանել դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշման վերաբերյալ հարցերին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիության հետ սիրախաղով կործանում է իր երկիրը. ասել է Լուկաշենկոն։
«Նրանք հիմա սկսել են սիրախաղ անել Եվրամիության հետ: Լսեք, սա վտանգավոր խաղ է։ Փաշինյանը կկործանի Հայաստանը, այդ սիրախաղը կհանգեցնի դրան»,- ասել է Բելառուսի նախագահը։