Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես չեմ ուզում խոսել, ես դա չեմ մեկնաբանում. Արման Եղոյանը՝ Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան հայտնի գրառման մասին

17/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բայց դա հա՞րց է, որ ինձ հիմա տալիս եք, կներեք էլի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման կերպ արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝նորմա՞լ է, որ իր գործընկեր, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ  Աղազարյանն Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու արարքը դատապարտող իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայ ազգին «վայրի ու մարդակեր» ցեղ է անվանում։

«Այդ մասին պետք է խոսե՞նք, ուզում եք խոսե՞լ այդ մասին։ Ես չեմ ուզում խոսել, չէ, ես դա չեմ մեկնաբանում։ Ես ամեն ինչի մասին չէ, որ մեկնաբանություն անում եմ։ Ես մեկնաբանում եմ այն երևույթները և խոսքերը, որոնք նպատակահարմար եմ գտնում»,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ իր կարծիքով չկա՞ պատճառ, որպեսզի հայ մարդը չհանդուրժի Երևանի կենտրոնում ադրբեջանական դրոշի ծածանվելը, Արման Եղոյանը պատասխանեց.

«Դուք, ախր, այդ հարցի պատասխանը գիտեք էլի»։

Դիտարկմանը, որ իր կարծիքը տվյալ հարցի շուրջ չգիտեմ և հենց այդ պատճառով էլ զանգահարել եմ, իշխանական պատգամավորը շարունակեց.

«Կարծիքի հարց չի, դա նորմերի հարց է, կարծիքի հարց այստեղ չկա։ Երևանի կենտրոն ասվածը շատ լայն հասկացություն է․ գոյություն ունի կոնտեքստ՝ ամեն ինչի։ Երևանի կոնյակի գործարանում հիմա այդ դրոշը դրված է՝ Երևանի կենտրոնում, Դուք գիտե՞ք։

Կոնտեքստից է կախված։ Կոնկրետ որտեղ է եղել դեպքը, կասե՞ք»։

Հիշեցմանը, որ Մարզահամերգային համալիրում Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողությանը, Եղոյանը նկատեց.

«Դե, կոնտեքստ է, իսկ Դուք ոնց եք կարծում։ Դուք հարցը կիսատ եք տալիս, ասում եք՝ Երևանի կենտրոն։ Երևանի կենտրոնում կարող են լինել միլիոնավոր կոնտեքստներ, Երևանի կենտրոնում հազարումի միջոցառում կարող է լինել»։

Իսկ կա՞ կոնտեքստ, որն իրեն կստիպեր հարկ եղած դեպքում  բռնել ադրբեջանական դրոշը, հետաքրքրվեցինք Արման Եղոյանից.

«Ախր չի կարելի, էլի։ Էս դաշտը վերածել եք ոչ մի բանի մասին խոսակցությունների ։ Ձեր հարցը, կներեք, բայց սխալ և թերի է ձևակերպված։ Էդ նույն հաջողությամբ պետք է ասեք՝ Հայաստանը կարո՞ղ է կազմակերպել ծանրամարտի առաջնություն։ Եթե դրոշը պետք չէ, ուրեմն միգուցե պետք չէ՞ կազմակերպել ընդհանրապես»։

Հիշեցմանը, որ մեր հարցն ընդամենն այն մասին էր՝ արդյոք հայ մարդը կարող է չհանդուրժել Երևանում ադրբեջանական դրոշի ծածանումը, ինչն էլ իր հերթին ծնել է ՔՊ-ական պատգամավորի՝ միջազգային հանրությունից ներողություն խնդրելու և հայ ազգին որոշ բացասական բնորոշումներ վերագրելու հայտնի գրառումը, Եղոյանը կրկին պնդեց՝ մեր հարցը սխալ է ձևակերպված։

Հ.Գ. Վերջում իշխանական պատգամավորին հորդորեցինք չսովորեցնել՝ ինչ հարց և ինչպես ձևակերպել, այլապես մենք էլ կարող ենք պնդել, որ նրա պատասխաններն են թերի և խուսափողական։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը հերքում է, որ երեկ և այսօր կրակել է Սոթքի հանքերի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Արբեջանցիները վաղուց  արդեն խրախճանք են անում ՀՀ գործող իշխանությունների ամեն մի արածի, ամեն մի որոշման համար. Արմենուհի Կյուրեղյան

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Արբեջանցիները վաղուց  արդեն խրախճանք են անում ՀՀ գործող իշխանությունների ամեն մի արածի, ամեն մի որոշման համար. Արմենուհի Կյուրեղյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական