ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ. հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։ Մենք վճռական ենք աջակցելու այս գործընթացին։ Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ»,-նշել է նա: