Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե չկանխենք Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու մոլուցքը, վաղն արդեն ուշ կլինի. Մետաքսե Հակոբյան

24/05/2023
- Քաղաքականություն

Azg.am-ի զրուցակիցն է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկի՛ն Հակոբյան, օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ Ադրբեջանի 86 600 քառ կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Դուք, որպես արցախցի և Արցախի խորհրդարանի պատգամավոր, ինչպե՞ս ընդունեցիք նրա այս հայտարությունը։

-Այն, որ հայտարությունն անսպասելի չէր, միանշանակ է։ Հետևաբար որևէ ավելորդ հուզականություն չկար։ Կոնկրետ մեր քաղաքական ուժը և ես, որպես քաղաքական գործիչ, ձևավորվել ենք 2018-ի ամռանը։ Մեր կուսակցությունն ստեղծվեց՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ նիկոլիզմը մուտք գործի Արցախ։ Ցավոք, մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել սպասվող վտանգների մասին, ժողովուրդը չցանկացավ դա լսել, և արդյունքում Արցախում ձևավորվեց ՀՀ իշխանությունների սրտի իշխանությունը։ Նրանք կարողացան մեզ բերել-հասցնել այսօրվա իրավիճակին, այնպես որ, մենք դեռևս 2018 թվականի ամռանը տեսնում էինք այս օրը։ Մենք դեռ այն ժամանակ զգուշացնում էինք այսօրվա մասին։

Երբ օրեր առաջ դիտում էի Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, արձանագրեցի մի կարևոր փաստ, որ մինչ մայիսի 22-ն իշխանությունը զավթածները արևմտյան տարբեր տեխնոլոգիաներ էին կիրառում, մանիպուլյացնում ժողովրդին։ Այդ օրը մանիպուլյացիա չկար, այդ օրն ամեն ինչ հստակ էր, որոշումը կայացված էր։ Այդ օրը ՀՀ վարչապետն առաջին անգամ օգտագործեց իր երկաթե մուրճը՝ հարվածելով 10 միլիոն հայերի գլխին։ Նա, որպես իշխանություն, հային զրկեց Արցախից, հետևաբար՝ աշխարհում գոյություն ունենալու իրավունքից և սկիզբ դրեց ՀՀ բզկտման։

Մենք այժմ ունենք անձ, որն այսօր առանց վարանելու հայտարարում է Արցախից ազատվելու մասին։ Խնդրում եմ հիշել 2008-ի մարտի 1-ին նրա կողմից հնչած կոչերը, որ ղարաբաղցիներին պետք է վռնդել Երևանից։ Ի վերջո, 15տարի անց նա հասավ իր երազանքին։ Այնպես որ, դա հստակ պլանավորած ծրագիր էր, որն իրենք արդեն իսկ չեն թաքցնում։ Եթե դեռևս ամիսներ առաջ համարում էինք, որ դա սին մեղադրանք է, հիմա իրենք դա չեն թաքցնում, որովհետև, ըստ էության, իրենց պլանի մեծ մասը կատարել են։

2021 թվականի ընտրություններից հետո ՀՀ վարչապետը շոշափում էր ժողովրդի տրամադրությունները։ Ամենակարևոր թեզը, որի վրա հիմնված էր իրենց նախընտրական թեզն, Արցախի անջատումն էր՝ հանուն փրկության։ Նախօրեին տեղի ունեցած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա կեղծ ու դատարկ թեզ է։

Ես, անկեղծ ասած, առաջին անգամ եմ հանդիպում քաղաքական թիմի, որը բացահայտ կխոսի իր կողմից կատարված խաբեության մասին և որևէ արձագանք չի ստանա։ Նիկոլ Փաշինյանը, վստահություն ունենալով, որ հակազդեցություն չի ունենալու, հիմա ավելի ամուր քայլերով է առաջ գնում։

-Տիկի՛ն Հակոբյան, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդես եկավ ՀՀ իշխանություններին ուղղված կոչով՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից։

Հավատո՞ւմ եք այս կոչի անկեղծությանը՝ հաշվի առնելով, որ ԱՀ այսօրվա իշխանություններին համարում եք ՀՀ գործող ռեժիմի սրտի իշխանություն։

-Ուղերձը բավականին հայրենասիրական էր, ոչ ոք հակառակը չի կարող պնդել։ Բայց ես, որպես ԱՀ քաղաքացի, տեսնում եմ Արայիկ Հարությունյանի թուլությունը. նա ինքն է խոստովանում, որ տարբեր ճնշումների է ենթարկվում՝ թե՛ արտաքին, և թե՛ ներքին։ Ըստ էության՝ նա Նիկոլի պրոյեկտներին օգնել է ներմուծվել Արցախ և տեղակայվել նախագահական նստավայրում, կառավարությունում և ավելին՝պաշտոններ ակնկալել։ Նա համարում է, որ դա արել է՝ պառակտումից զերծ մնալու համար, այն դեպքում, երբ այդ գործելաոճը ժողովրդին խուճապի է մատնում։

Ամենակարևորն այն է, որ ես, որպես ԱՀ քաղաքացի, Արայիկ Հարությունյանի ուղերձում փնտրեցի և չգտա ինձ։ Ես տեսա ընդամենը մեկ նախադասություն, որ պետք է շարունակենք պայքարը։ Ես, որպես քաղաքացի, պատրաստ եմ ամեն վայրկյան պայքարել, պայքարել ծայրահեղ միջոցներով, սակայն ես ուղերձում չտեսա պայքարի մեխանիզմները, ծրագիրը։ Ուղերձն ինձ համար ուղղակի պաթոս էր, չկար ռազմավարություն։ Ես ինչպե՞ս պիտի պայքարեմ՝ արդյոք միայն սնունդ հայթայթելով։ Ո՞րն է իմ պայքարը, ես հստակ ուզում եմ իմանալ։ Ես այդ հարցի պատասխանն այդպես էլ չտեսա։

Մենք վաղուց արդեն սպառել ենք մեզ տրված ժամանակը։ Եթե ուղերձը երեկ էր, արդեն երեկ էլ գործողություններ պետք է լինեին, որովհետև եթե չկանխենք ՀՀ վարչապետի՝ Արցախը հանձնելու մոլուցքը, վաղն արդեն ուշ կլինի։

-Տիկի՛ն Հակոբյան,  ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, և հարևան երկրների հետ վճռականորեն պետք է գնալ խաղաղության։

Բացի այդ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, եթե նա իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում, ասաց, որ որպես ՀՀ պատգամավոր՝ առաջնորդվում է ՀՀ պետական շահերով։ Իշխանական պատգամավորը հավասարության նշան դրեց Արցախում, Ջավախքում և Գլենդեյլում բնակվող հայերի միջև՝ նշելով, որ ՀՀ պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի շահերի սպասարկումն է։  Ի՞նչ կասեք սրա մասին։

-ԱԺ այսօրվա նիստի մի հատվածը նայելուց հետո ինձ համար նոր բան հայտնաբերեցի. Հայաստանում կան հայեր և կան նիկոլներ։ Գուրգեն արսենյանները նիկոլներ են։ Իշխանական գործիչներից յուրաքանչյուրը դերակատարություն ունի, յուրաքանչյուրը էժան վարձատրվող դերասան է, որը սեփական գրպանի կայունության համար ծառայություններ է մատուցում ՀՀ վարրչապետին։

Կոնկրետ Գուրգեն Արսենյանը բարձրախոս է, նրա նման մի քանիսը կան։ Այն մտքերը, որոնք ավելի լկտի ձևով կարելի է մեկնաբանել, իրենք են ասում։ Սրանից առաջ էլ ասում էր, որ պետք է 120 հազար հայի զոհեն, որ 3 միլիոնին փրկեն։ Այս մարդիկ հայրենիք չունեն։ Գնալով համոզվում եմ, որ «յան» վերջավորությամբ ազգանունը դեռ չի նշանակում, որ մարդը հայ է։

Ի դեմս Գուգեն Արսենյանի՝ իմ առջև կանգնած է հայի՝ արցախցի տեսակին ատող անձ, որն անձնական խնդիրներ է լուծում՝ ունենալով մանդատ։ Ես վստահ եմ, որ իրենք, Ալիևից ոչ պակաս, ուզում են արցախահայության և Արցախի վերջը տալ։ Իրենք նույն ծրագրի դերակատարներն են։

Նախորդ գրառումը

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության հայտարարություններ անելը Հայաստանի և նրա ժողովրդի որոշելիքն է

Հաջորդ գրառումը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական