Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե շարժման տակ քաղաքական հենք, ծրագիր չդրվի, ցավոք սրտի, հավանական է, որ շարժումն այդպես էլ կմարի. քաղաքագետ

17/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը ցույց տվեց, որ հանրության մեջ շատ լուրջ հակաիշխանական տրամադրություններ կան, և իշխանությունը շատ լուրջ պրոբլեմներ ունի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասաարյանը։

«Բայց այլ հարց էլ կա. Հայաստանի անվտանգային պրոբլեմներն այս պահին արտաքին քաղաքական են, աշխարհաքաղաքական են։ Իսկ այդ հարցերը կարող են լուծել ՀՀ իշխանությունները, որոնք, սակայն, դա չեն անում։ Հետևաբար ներքաղաքական պրոբլեմներ են առաջանում, այսինքն՝ մեր պրոբլեմներն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական են։

Իսկ մեկնարկած շարժման մեջ քաղաքական բովանդակություն, ցավոք, առայժմ չկա, և եթե շարժման տակ քաղաքական հենք չդրվի, քաղաքական ծրագիր չդրվի, այո՛, ցավոք սրտի, հավանական է, որ շարժումն այդպես էլ կմարի։ Այսինքն՝ շարժումը պրոբլեմ ունի. եթե շարժումը հիմնված է միայն փիլիսոփայական, ճշտի, ճշմարտության և աստվածաբանական ընկալումների վրա, պետք է հիշել, որ աշխարհում խնդիրներն այդ ընկալումների հարթությունում չէ, որ լուծվում են։ Ահա սա խնդիր է լինելու, և շարժումը կարող է մարել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե չենք ուզում իրադարձությունները զարգանան այդ սցենարով, պետք է շարժման տակ շատ արագ քաղաքական հենք դրվի։

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ շարժման դինամիկային հետևելիս ակնհայտ է դառնում, թե ինչ  թափով և հզորությամբ այն սկսվեց և ինչպես է աստիճանաբար պասիվանում։

Քաղաքագետը միաժամանակ նշեց՝ ինքը շատ լավ հասկանում է, որ շարժման համար քաղաքական հենք ապահովելն իր մեջ խնդիրներ ունի, որովհետև դա խոցելի կդարձնի շարժումը։

«Բայց, ամեն դեպքում, շարժումն առանց դրա աստիճանաբար կարող է մարել, որովհետև որքան էլ մարդկանց համակրանքն այդ շարժման, հրապարակում հնչած մտքերի  կողմը լինի, միևնույն է, եթե մարդիկ դրանք իրականացնելու հստակ մեխանիզմներ չեն տեսնում, շարժման հետևից չեն գնալու։

Վարչապետի հրաժարականին հասնելու երկու ճանապարհ կա՝ առաջինն իմպիչմենտի գործընթաց խորհրդարանում, որն իրատեսական չէ, և երկրորդ՝ այդ նույն իմպիչմենտը՝ համազգային, համաժողովրդական հզոր ճնշման ներքո։

Եթե առաջինը հնարավոր չէ, ապա երկրորդի համար այդպիսի հզոր ալիք բարձրացնելու համար պետք է քաղաքական բաղադրիչ և հստակ ճանապարհային քարտեզ։ Եթե դա չի արվում, և ընդամենը պահանջ է ներկայացվում իշխանափոխության, ապա, այո՛, վարչապետի հրաժարականը պահանջելն իսկապես շտապողականություն է։

Նախ պետք է ներկայացնել քաղաքական ծրագիր, որի հետևից կգնար համաժողովրդական ալիքը, որի ճնշման տակ էլ հնարավոր կլիներ իշխանափոխություն իրականացնել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս ընտրական տարին կարող է շրջադարձային կետ դառնալ ՝ համաշխարհային տնտեսությունը դուրս բերելով նոր հետագծի վրա

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Սուրբ Աննա եկեղեցու դիմաց Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Սուրբ Աննա եկեղեցու դիմաց Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական