Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Դե ֆակտո  ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը չի կատարում

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված մնալ, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա ստիպված լինելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են եւ  կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները,  մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները»,- քիչ առաջ, Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է  ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո եւ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթեւեկության անվտանգությունը: Այս դրույթը, փաստացի այսօր չի իրագործվում:

«Դե ֆակտո  ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը  չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,-հայտարարեց նա։