Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեժավյու. Ուղիղ 30 տարի առաջ՝ հուլիսին, Լեւոն Տեր-Պետրոսյանն արտաքսեց Մարուխյանին, իսկ «Ժողովրդավարության բաստիոն»-ում՝ Փաշինյանն արգելեց Հայ Դատի հայտնի գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը՝ Հայաստան

15/07/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը, թե՝ ՀՀ իշխանությունները երեկ արգելել են իր մուտքը Հայաստան՝ միանգամից զարհուրելի դեժավյու որպես կախվում է օդում։

30 տարի առաջ էր, 1992 թվականի հուլիսի 29-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթից հետո արձակեց Հայաստանից ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսման հրամանագիրը։

Այսինքն, տասնամյակներն անցնում են, սակայն նույն՝ հակահայ գաղափարաբանությամբ առաջնորդվող իշխանությունների քայլերն ու գործողությունները նույնն են մնում։ Այսինքն՝ ճշմարտությունն ու արդար պայքարը, ազատ խոսքն ու միտքը արգելելու, կասեցնելու, արտաքսելու և բանտ դնելու մոտիվները նույնն են։ Այսօր, ի դեպ, ՀՀ-ում փնտրվող ու չգտնվող «ժողովրդավարություն» կոչվածի փաթեթավորմամբ։

Ընդ որում, ուշագրավ է, որ հենց երեկ հրապարակվեց ԱԱԾ շատ տարօրինակ մի նախագիծը, ըստ որի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում էր՝ «խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու պայմանները»։ Ըստ այդմ, Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է «ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը: Փաստենք, որ Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից իսկ ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք»։

Ցեղասպանության տարբեր սերունդներ ներկայացնող սփյուռքահայ գործիչների հանդեպ նման բռնարարքներ 90-ականների սկզբին էլ մենք տեսել ենք, ցավոք, նոր սերունդն էլ նույն գործընթացների ականատես- վկան է դառնում։

Հայրենի ԱԱԾ-ն այս առաջարկն անում է հայ ժողովրդի դարավոր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շեփորվող՝ սահմանների բացման, խաղաղության դարաշրջան բացելու քաղաքականության համատեքստում։ Ի՞նչ է ստացվում՝ սահմանները, դուռ-լուսամուտ կրնկի վրա բացում ենք թուրքազերիների առաջ, փակում՝ տասնամյակներ և հարյուրամյակից ավելի սփյուռքում հայապահպան և ազգանպաստ գործունեություն իրականացրած կառույցների և անհատների, մեր հայրենակիցների առա՞ջ։ «Ոստիկանությունը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին»՝ գրել է իր ՖԲ էջում Մ․ Փափազյանը։
Հայտնի է և Մուրադ Փափազյանն էլ հիշատակել է՝ «Գիտէի, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքս արգիլուած է եւ հիմա գիտցայ նաեւ, որ արգիլուած եմ Փաշինեանի Հայաստանի մէջ»։

Թերևս, այսպիսո՞վ է Ոստիկանությունը նախարարություն դառնալու իր նախաշեմը շռնդալից դարձնում․․․

Հայրենիքում այս դաժան իրականությանը բախվող սփյուռքահայ կուսակցական և ազգային գործիչը, որը նաև Ֆրանսիայի իշխանությունների հարգանքն է վայելում, արդեն իսկ հստակ տեսակետն ունի՝ «Փաշինեանի այս որոշումը յաւելեալ փաստ մըն է, որ ան իրեն տրուած պատասխանատուութեան բարձրութեան վրայ չէ: Ան ուժեղ է, երբ իր ոստիկանութենէն կը պահանջէ Հայ Դատի գործիչի մը վտարումը, բայց կը պատկերացնէ՞ք այս փոքրիկ ղեկավարը՝ Էրտողանին եւ Ալիեւին դիմաց»։

Մինչ այս, իհարկե, Հայաստանի հայությունը բազմիցս է բախվել փաշինյանական «բեսպրեդելի» հետ սկսած՝ մեր քաղաքացիներին ասֆալտին փռելուց մինչև դիմադրության շարժման անդամների հանդեպ ահավոր բռնությունների կիրառում և ազատազրկումներ, սակայն «ժողովրդավարության բաստիոն» -ում սա առաջին դեպքն է, երբ սփյուռքահայ գործչի մուտքն արգելում են, այն էլ՝ կոպտորեն, անձնագիրը ձեռքից խլելով․․․

Բնականաբար, Մուրադ Փափազյանի հանդեպ ՀՀ իշխանության այս վերաբերմունքն ամբողջովին լույս է սփռում, թե ինչու նախորդ ամիս, երբ նա Հայաստան էր եկել՝ ուղեկցելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին , Փաշինյանի աշխատակազմը չեղարկեց բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումը։ Պատճառը՝ փաշինյանական վախերն էին էրդողանաալիևյան տանդեմից։

Ինչ վերաբերվում է ԱԱԾ վերը նշված առաջարկությանը և այն «հիմնավորող փաստարկներին»՝ թե՝ «ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն, կամ՝ եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»՝ ուղղակիորեն մեկ բան են փաստում՝ կառույցը խուսափում է իր բուն գործառույթն իրականացնելուց։

Ըստ ամենայնի, սատանաներ որսալը կամ «ՀԴՄ կտրոն» օպերացիան ավելի հոգեհարազա՞տ են դարձել, քան մեր հայրենակիցներին ընդունելը և առաջացած խնդիրները պրոֆեսիոնալիզմի դիրքերից գնահատելն ու լուծելը․․․

Իսկ Մերձավոր Արևելքի երկրների հայության հանդեպ նման վերաբերմունքը հակազգային է, և հակաժողովրդագրական և վկայում է ներկա իշխանությունների՝ դասական Սփյուռքը բացարձակ չճանաչելու, չհասկանալու մասին։ Մեկը Հայաստանն է ընտրում ապրելու համար, մյուսը՝ այլ երկիր, միգրացիոն շարժերը մշտական բնույթ են կրում, այսօր գնացողը վաղը կարող է վերադառնալ։ Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում ԱԱԾ տարօրինակ գնահատականը նրանց հասցեին՝ «որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն»։

Ավելի գլոբալ հարց՝ իսկ ո՞րն է ներկա իշխանությունների «հայանպաստ» գործունեությունը՝ այդ հարցը հստակեցրե՞լ է հայրենի ԱԱԾ»-ն։ Իսկ միգուցե Մուրադ Փափազյանի մու՞տքն էլ Հայաստան ՀՀ ներկա իշխանությունն արգելել է «հայանպաստ» քաղաքականության իր թրքասիրական տեսլականից ելնելո՞վ։
Ա․Ե․

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի իշխանությունները պարտավոր են պատշաճ պարզաբանումներ ներկայացնել պարոն Փափազյանին իր իրավունքները սահմանափակելու վերաբերյալ. Թաթոյան

Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.14.07.2022

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

«Ազգ»-ի օրը.14.07.2022

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական