Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ, իշխող ուժի ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը հրաժարվել է Թուրքիայի նախագահականի բարձրագույն խորհրդատվական խորհրդի անդամակցությունից: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում:
Նրա հրաժարականն ընդունվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Ermenihaber.am