Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Բլինքենը ողջունել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային, ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման ճգնաժամային պահերին և հորդորել Թուրքիային աջակցել Շվեդիայի՝ Դաշինք մտնելուն։
Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների համատեքստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։