Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը

Բերձորը դեռևս չի հանձնվելու Ադրբեջանին։ Աղավնոն առաջիկայում ևս չի լինի Ադրբեջանի կազմում. հայտնում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Բաքվում հունիսի 29-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները համառորեն պահանջել են, որ Բերձորը հայաթափվի և հանձվի հուլիսի ընթացքում, սակայն ռուսական կողմի միջնորդավորված քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բերձորը և Աղավնոն մնում են անձեռնմխելի, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը, որից հետո նոր որոշում կկայացվի։

Թուրքիան, սակայն, պահանջել է, որ Բերձորում հայեր չապրեն։