«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է», – Փաշինյանի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո «Թվիթերի» իր միկրոգլոկում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։