ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռապոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրների լռությունը հանգեցրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի խորացման։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ պաղեստինյան տարածքների դեմ բռնությունը խորանում է, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը րոպե առ րոպե ավելանում՝ հավելելով, որ արևմտյան պետությունների լռությունը հանգեցրել է նրան, որ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամն աննախադեպ չափեր է հասել։
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրումից երկու օր անց՝ հոկտեմբերի 9-ին հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը։