Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում մարդիկ արդեն կարգի են բերում իրենց ապաստարանները, գյուղերում խրամատներ են փորվում. արցախցին մտածում է ոչ թե թողնել-հեռանալու, այլ իր հողում ամրանալու մասին. Աշոտ Սարգսյան

23/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի Արցախի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել։ Հիմա, փաստորեն, Փաշինյանը հերքում է ինքն իրեն, բայց նա որևէ իրավունք չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։

«Չմոռանանք, որ 1992 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ Հայաստանը երբեք չի ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի փոքր խելք ունենար, կվերցներ ՀՀ Սահմանադրության նախաբանը կկարդար, Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը կկարդար և բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք փաստում են՝ որևէ մեկն իրավունք չունի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել։

Հիմա նա կանգնում, ասում է՝ Արցախի հետ գործ չունեմ, Արցախն Ադրբեջանի կազմում է և այլն։ Մինչդեռ մի քանի տարի առաջ թատերական ներկայացման էինք ներկա, ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Այդ մարդն անպայման պետք է հոգեբույժի մոտ գնա։ Ընդհանրապես մարդու աչքերից կարելի է տարբերել, որ նա հոգեկան հիվանդ է։ Եթե ցանկացած հոգեբույժ նայի, 100 տոկոսով կասի, որ այդ մարդը հոգեկան հիվանդություն ունի։ Եվ նման մարդու վստահել ամբողջ հայության ճակատագիրը՝ աբսուրդ է»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը տղամարդկային արժանապատվություն ունենային, ժամանակին հրաժարական կներկայացնեին։

«Պետք է ինքնապաշտտպանություն կազմակերպվի։ Արցախում մարդիկ արդեն կարգի են բերում իրենց  ապաստարանները, գյուղերում խրամատներ են փորվում, երեխաների հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։ Երեք օր առաջ գնացել ենք հրաձգարան կրակելու։ Այնպես որ, արցախցին մտածում է ոչ թե թողնել-հեռանալու, այլ իր հողում ամրանալու մասին, Արցախն ապրում է։

Երեկոյան, երբ նայում եմ, բոլորի պատշգամբներից լվացք է կախված, իսկ դա նշանակում է, որ արցախցին իր տանն է։ Արցախը պետք է հայկական լինի, այլ տարբերակ չունենք»,- ամփոփեց արցախցի գործիչը։

Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել Հայաստանում և Արցախում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 25-ին Մինսկում

Հաջորդ գրառումը

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական