Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին ուղիղ չի հայտարարվում մի քանի պատճառով. Փաշինյանի իշխանությունն առաջին հերթին մտածում է սեփական երկարակեցության մասին. քաղաքագետ

13/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին ՀՀ իշխանություններն ուղիղ չեն հայտարարում մի քանի պատճառով. առաջինը՝ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով. Հայաստանում և Արցախում դա ուղղակի անընդունելի է, և Փաշինյանի իշխանությունն առաջին հերթին մտածում է սեփական վարկանիշի և երկարակեցության մասին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

«Երկրորդ՝ չեմ կարծում, որ պաշտոնական Երևանի իրական, ոչ թե դեկլարատիվ դիրքորոշումն այդքան միանշանակ է։ Չեմ կարծում, որ իրականում մեր իշխանությունը ցանկանում է Արցախի հարցը վերջնականապես փակել այնպես, ինչպես դա տեսնում է Իլհամ Ալիևը, այսինքն՝ վերջնականապես հրաժարվել Արցախից, հայ ազգաբնակչությանն այնտեղից հանել և տարածքը հանձնել Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այդպիսի իրական նպատակ չկա դրված։

Եվ երրորդ՝ Արցախի հարցով կա միջազգային կոնսենսուս։ Այդ կոնսենսուսը կայանում է նրանում, որ Արցախը շարունակում է մնալ վիճելի տարածք, և եթե Արցախի հարցը լուծվում է այնպես, ինչպես առաջարկվում է, արցախահայերը պետք է շարունակեն ապրել Արցախում։ Իսկ Ալիևի հասկացողությամբ, եթե Արցախում շարունակեն հայեր ապրել, հարցը չի փակվում։

Այսինքն՝ մենք կարող ենք տարբեր ստասուսների մասին խոսել՝ ընդհուպ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո, բայց դա չի նշանակում Արցախի հարցը վերջնականապես փակել»,- ասաց քաղաքագետը։

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի հարցում մեծ հաշվով դիվանագիտական խաղ է գնում, և պետք է հստակ գիտակցել, որ աշխարհում կա խնդրի լուծմամբ շահագրգիռ 3 երկիր՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը։

«Բոլոր մնացած երկրների համար Արցախի հարցը փակելու նպատակ չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Բրյուսելում սպասվելիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը՝ Դավիթ Ստեփանյանը նշեց՝ ինքնա յդ հանդիպումից  որևէ ակնկալիք չունի. առաջին հերթին այն պատճառով, որ Բրյուսելը չունի սեփական օրակարգ։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կազմակերպում է հանդիպումներ՝ հանդիպումների համար, բանակցություններ՝ բանակցությունների համար, և նա վերջնարդյունքում այդ բանակցություններով շահագրգռված չէ։ ԱՄՆ-ը շահագրգռված է, Բրյուսելը՝ ոչ»,- ասաց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում բնակչության բնական աճի ցուցանիշը գերազանցել  է նախորդ տարվան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը վախենում է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ այն փաստացի կնշանակի արցախահայության ցեղասպանության թույլտվության փաստաթուղթ. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը վախենում է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ այն փաստացի կնշանակի արցախահայության ցեղասպանության թույլտվության փաստաթուղթ. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական