Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորեքշաբթի օրը, օգոստոսի 16-ին, ԱՄՆ ժամանակով` ժ. 15:00-ին։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հարցազրույց է տվել BBC-ի Newshour ռադիոծրագրին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով այնտեղ օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամին, որի հարցով ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար: