Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը միշտ կլինի, արցախցին կրկին կլինի հայության միավորման դրոշակակիր. ԱՀ 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր

22/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում իրավիճակը հանգիստ է, կառավարելի, քաոս չկա, և դա գալիս է արցախցու տեսակից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Բաբայանը։

«Եթե մարդն առաջին անգամ է դժվարության հանդիպում, շփոթմունքը, քաոսը լիովին բնական են, բայց դառնությամբ ուզում եմ արձանագրել, որ պատերազմն ու դժվարությունները մեզ այս 30 տարիներին շատ են կոփել։ Սա ցավով եմ արձանագրում. ղարաբաղցիներն ասում են «պատերազմը խասյաթ ա տեռալ», բայց պատերազմն անիծված բան է, իսկ անծեքի՝ «խասյաթ» դառնալը՝ շատ ցավալի։

Մենք ամեն անգամ նման ֆորսմաժորային իրավիճակներում, փորձում ենք պահպանել և օգտագործել մեր մարդկային, ինտելեկտուալ ռեսուրսները։ Արցախցին ինքնակազմակերպվելու մեծ փորձ և ունակություն ունի, ուստի ամեն իրավիճակից դուրս ենք գալիս։ Հիմա էլ մենք գնում ենք աշխատանքի, զբաղվում կենցաղով, և հենց դրանից է, որ քաոս չկա։

Մենք ունենք իշխանություններ, օպերատիվ շտաբ, մարդիկ, որոնք 24 ժամյա ռեժիմով աշխատում են։ Բոլորս աշխատում ենք։ Ավելորդ պանիկայի ենթարկվել պետք չէ, դա մեզ խանգարում է։ Մենք բոլորս գիտենք, որ մի նավի մեջ ենք, և այստեղ ընտրյալներ-չընտրյալներ չկան»,- ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչը։

Բելլա Բաբայանի խոսքով՝ արցախցին քաջ գիտակցում է՝ իր ապրելու, լինելիության գաղտնիքն իր միասնականության մեջ է, և  ստեղծված իրավիճակում աղի կամ այլ պարենային ապրանքի սղությունը  փոքր հարց է այն մեծ գաղափարի նկատմամբ, որ ինքը տածում է։

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամ ֆոնին ՀՀ իշխանությունների կեցվածքին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ դա իր ամենցավոտ տեղն է, և ինքն անչափ դառնացած է այդ վերաբերմունքից։

«Ես լսել անգամ չեմ ուզում մարդկանց, որոնք այսօր իշխանության ղեկի մոտ են։ Չգիտեմ՝ վրդովմունքս ինչպես արտահայտեմ։ Եթե այսօր ղարաբաղցին շրջափակման մեջ է, և դա նրանց համար չնչին բան է, և իրենք կարող են Հյուսիսային պողոտայում սուրճ խմել, հղփանալ, սա շատ դառը բան է։ Վերին աստիճանի դառնացած եմ, այդքան թուրք լինել չի կարելի, ախր նրանք ավելի թուրք են, քան իսկական թուրքը։

Ժողովրդի ուղեղներն մտցրել են, որ  քանի դեռ կա Արցախը, դուք վատ կապրեք, չեն ասում, որ քանի կա Արցախը, պաշտպանված կլինեք։ Չեն ասում, որ Արցախը հայության դարպասն է, քաղաքակրթության օրրանը։ ՀՀ իշխանությունը պարտավոր է Արցախը դատը, արցախցու դարդը ներկայացնել աշխարհին, իսկ ներկայացրեց մի այնպիսի զրոյական կետից, որ փոշու վերածեց 30 տարվա պայքարը։ Ով է նրան թույլ տվել։ Այսօր 10 հազար հայորդի իր կյանքն է նվիրել հայրենիքի փրկության վեհ գաղափարին։ Ո՞վ է նրան թույլ տվել այս արժեքները զրոյացնել, ո՞վ է նրան երաշխավորել։ Գիտե՞ք՝ նա ինչ է անում՝ իրավիճակից չոր դուրս գալու համար հիմա էլ ամեն ինչ ռուս խաղաղապահների գրպանն է գցում։ Ղալաթ է անում։ Մենք պետք է կողմնորոշվենք վատի և վատթարագույնի միջև, իսկ վատի ու վատթարագույնի միջևը ռուսական մուրճը կամ թուրքական սալն է։ Ցավոք սրտի իրականությունը սա է, իսկ ամենամեծ արժեքը՝ իմ անկախությունը։

30 տարվա իմ անկախությունն ամենավեհ արժեքն է, բայց, ցավոք, այսօր փորձում եմ ապրել մանևրելով։ Իսկ դու,  սրիկա, ո՞նց ես իմ դատը ներկայացնում։ Ինչո՞ւ դու չփորձեցիր 30 տարվա արժեքներն օգտագործել։ Ամեն ինչ մի կողմ դրեցիր, դահճի նման թուրքիաց ավելի վատ ես խոսում արցախցու մասին։ Ո՞վ ես դու։  Նա ընդամենը մի օր եկավ Արցախ, ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և կռիվը գցեց։ Ինչո՞ւ այսքան երեխաներ մնացին որբ»,- հարց հնչեցրեց Բելլա Բաբայանը։

Ամփոփելով՝ նախկին պատգամավորը շեշտեց՝ Արցախի իշխանություններն իրենց բարձրության վրա են, լիավին տիրապետում են իրավիճակին, և իշխանության նկատմամբ վստահության մեծ ռեսուրս կա։

«Հավատում ենք մեր վաղվա օրվան, կգան խաղաղ ժամանակներ։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը գիտեն իրենց անելիքը և գնում են այդ ուղղությամբ։ Արցախը միշտ կլինի, արցախցին կրկին կլինի հայության միավորման դրոշակակիր: Մենք շատ հպարտ մարդիկ ենք»,- եզրափակեց Բելլա Բաբայանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անսահմանափակ արագություն՝ պետական պաշտոնյաների մեքենաներին

Հաջորդ գրառումը

Փորձում ենք արցախցուն վայել կերպով հաղթահարել դժվարությունները. ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Փորձում ենք արցախցուն վայել կերպով հաղթահարել դժվարությունները. ԱՀ առողջապահության նախարարի խորհրդական

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական