Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և հանուն այս նպատակի՝ մենք պատրաստ ենք պայքարի». Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի մասնակիցների համատեղ հայտարարությունը

16/11/2022
- Քաղաքականություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը նախաձեռնել է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում», որի մասնակիցները հայտարարություն են տարածել։ Տեքստը ներկայացնում ենք ստորև.

Արձանագրելով՝ ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» գաղափարին, որն արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի և իրականում Արցախն ու Հայաստանը տանում է նոր պատերազմի ճանապարհով,

Հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունների հարմարվողական, զիջողական, կրավորական կեցվածքը, որոնք իրենց գործողություններով խուճապ և պարտվողական տրամադրություններ են սերմանում հասարակության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում,

Փաստելով, որ այս օրհասական ժամանակահատվածում անհրաժեշտ է միավորվել և համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հանուն միասնական նպատակների ու պայքարի, որը ևս մեկ անգամ կվերահաստատի, որ Արցախն ու Հայաստանն ունեն կարմիր գծեր, որոնց հատումը նոր ողբերգությունների է հանգեցնելու, որի մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում նաև ապրիլի 14-ի և հոկտեմբերի 30-ի ԱՀ Ազգային Ժողովի և Արցախի բոլոր ուժերի կողմից ընդունված և հաստատված հայտարարություններով, ինչպես նաև Արցախի ժողովրդի աննախադեպ միասնական հանրահավաքով,

Համոզված լինելով, որ ՀՀ իշխանություններն ի զորու չեն հայանպաստ քայլեր և գործողություններ իրականացնելու,

Ականատես լինելով՝ ՀՀ իշխանությունների՝ Արցախը հանձնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը զիջելու քաղաքականությանը՝

Հայտարարում ենք.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետը և նրան սպասարկող վարչախումբը պարտավոր են անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները բավարարելուն ուղղված ստորացուցիչ գործընթացը:

2. Դատապարտում ենք հայ ժողովրդին պառակտող հակազգային բոլոր գործողությունները: Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց հանրահավաքը ևս մեկ անգամ ընգծեց Արցախի պետականության պահպանման և հազորացման հարցում հասարակության և քաղաքական ուժերի միանսականությունն ու դրա անհրաժեշտությունը:

3. Հայաստանի իշխանությունները պետք է վերջ դնեն Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գործողություններին:

4. Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հստակ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության վարչապետի և իշխանությունների ոչ հայանպաստ գործողություններին և այնպիսի կեղծ օրակարգին ինչպիսին է՝ «Արցախը հանձնելով փրկում ենք Հայաստանը» թեզը, քանզի Հայաստանը և Արցախն անվտանգային առումով մեկ ամբողջականություն են և նրանցից յուրաքանչյուրին ուղղված հարվածը հավասարազոր է մյուսի թիրախավորմանը:

5. Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավոր է հանդիսանում Արցախի պաշտպանության բանակը, ուստի անընդունելի է որևէ գործողություն, որն ուղղված է ԱՀ ՊԲ-ի հիմքերի թուլացմանն ու կազմաքանդմանը: Արձանագրում ենք, որ այսօր Արցախում խաղաղությունը և ԱՀ ժողովրդի անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ-ի և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի համատեղ ջանքերով:

6. Միջազգային հանրությունից պահանջում ենք տեր կանգնել իր իսկ կողմից հռչակված համամարդկային արժեքներին և դատապարտել Ադրբեջանի հայասպան, հայերի նկատմամբ ատելություն սերմանող, ագրեսիվ պահվածքը, միջազգային տարբեր գործիքակազմերով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ, սանձել Ադրբեջանին:

7. Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է վերադարձվի բանակցությունների սեղան, քանզի արցախահայության կյանքի, արժանապատվության, ազատության, իր ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքները սակարկման ենթակա չեն:

8. Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և հանուն այս նպատակի՝ մենք պատրաստ ենք պայքարի:

Դիմում ենք.

1. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին՝ եղած հնարավորություններն ու ռեսուրսները համախմբել հանուն հայրենիքի պաշտպանության, որի առաջին քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը:

2. Աշխարհասփյուռ հայությանը խնդրում և հորդորում ենք ներդնել իրենց բոլոր միջոցներն ու կարողությունները՝ աշխարհի բոլոր երկրներում բարձրացնելու ու առաջ մղելու հանուն արժանապատվության, ազատության և ինքնորոշման իրավունքի պայքարող Արցախի հայության արդար պահանջները:

3. ԱՀ իշխանություններին՝ առաջնորդվել ԱՀ Սահմանադրությամբ իր վրա դրված Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության պարտավորություններով, ինչպես նաև ԱՀ ԱԺ կողմից ընդունված հայտարարություններով արձանագրված և Արցախի հանրության կողմից ընդունված կարմիր գծերով:

1. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

2. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

3. «Հայրենիք» կուսակցության երիտասարդական կազմակերպություն

4. ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն

5. Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական կազմակերպություն

6. «Ազգային արժեքների» պաշտպանման ճակատ հասարակական կազմակերպություն

7. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպություն

8. «Արարատ» միջազգային համգործակցություն հասարակական կազմակերպություն

9. «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոն

10. «Կանանց և երեխաների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն

11. «Քաղաքացիական ՀԱԲ» հասարակական կազմակերպություն

12. «Միացյալ Հայաստան» հայրենասիրական հասարակական կազմակերպություն

13. «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպություն

14. ՀԱԵ Արցախի թեմի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն

15. Հանուն Արցախի Պաշտպանության շարժում

16. Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ

17. «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողական խորհուրդ

18. Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողական խորհուրդ

Սույն հայտարարությունը բաց է և կարող են միանալ բոլոր ազգային ուժերը:

Նախորդ գրառումը

Վերջին 2 տարում Արցախում ադրբեջանցիները նյութական և մարդկային վնասի հանգեցրած 121 հանցագործություն են կատարել

Հաջորդ գրառումը

«Կամազի» կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Կամազի» կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական