Ըստ ԵԱՀԿ-ի նախնական զեկույցի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հասցեին թույլ է տվել սպառնալիքներ և օգտագործել վիրավորական արտահայտություններ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ նա հայտարարել է ընդդիմադիր թեկնածուներին պատկանող ընկերությունների հնարավոր ազգայնացման մասին, ընդ որում՝ նման գործընթացները սկսվել էին դեռևս նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ֆարա Քարիմիի խոսքով՝ նախընտրական արշավը բնութագրվել է թեկնածուների միջև բազմաթիվ անձնական հարձակումներով, ատելության խոսքի դրսևորումներով, ինչպես նաև ընտրակաշառքի վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։Զեկույցում նաև արձանագրվել է վարչական ճնշում պետական հիմնարկների աշխատակիցների նկատմամբ՝ նրանց իշխանությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցեցնելու նպատակով։
Alpha news











