Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախ իր կարծիքից, Փաշինյանը գնալու է․ դա անխուսափելի է․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

10/12/2020
- Տեսադարան, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, դժվարանում եմ պատկերացնել ինչ դեռ պետք է անի, որպեսզի իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Անկախ իր կարծիքից,  ինքը գնալու է։ Դա անխուսափելի է, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը», ասել է 3-րդ հանրապետության առաջին վարչապետը։ 

Նոր կառավարությունն, ըստ նրա, կապահովի մաքուր ընտրութուններ, ում եւ ինչպես կընտրի ժողովուրդը, պետք է ինքը որոշի։ 

«Ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն կլիներ, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը», շեշտել է նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ պետք է ուժեղ, պաշտպանված պետություն լինել, որովհետև չի կարող թույլ, ստորաքարշ, «պպզած» երկրում լինել բարեկեցություն։

«Մինչև երկիրն իր առջև չի դնում մեծ նպատակներ, չի հզորանում,  չի ապահովում իր պաշտպանությունը, այդպիսի երկրում բարեկեցություն լինել չի կարող»,- ասել է նա եւ նշել, որ իր կանխատեսմամբ՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կտրուկ փոփոխություններ են լինելու տարածաշրջանում։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հասարակության լայն շերտերը պետք է քննարկումներ սկսեն երկրի ապագայի վերաբերյալ։

Ինչպե՞ս է պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը․

«Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում՝ ինքնակամ գնա, որի հավանականությունը քիչ եմ տեսնում, չնայած չեմ բացառում, երկրորդ՝ որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ, որ ինքը միգուցե չի գիտակցում, բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից, դա էլ է հնարավոր»,- ասել է Վազգեն Մանուկյանը։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե բախումներն անխուսափելի են, Մանուկյանն ասաց՝ ինքը նոր չէ քաղաքականության մեջ և կարելի է գնահատել իր անցած ուղին և տեսնել՝ այդպիսի բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։  «Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է»։

Նախկին նախագահների հետ գործակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Վազգեն Մանուկյանը նշել է, որ հատկապես այս պատերազմի օրերին մշտական կապի մեջ է եղել Ռոբերտ Քորաւրյանի հետ, փոխանակել տեղեկատվություն, խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, ինչ-որ պահի փորձել է միջնորդավորված կապ հաստատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց չի ստացել, թեեւ մտադիր է նորից փորձել։ Նրա խոսքով՝ ինքն այդ բաժանումները չի ընդունում, սեւուսպիտա, նակիններ եւ այլն․ մեր ահռելի խնդիրների համեմատ մեր հակասությունները աննշան նշանակություն ունեն, ասել է նա։ 

«Կարելի է արձանագրել, որ այս վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր ջանքերն Արցախի հարցի վերաբերյալ համարյա ամբողջությամբ  հեչ եղան»,- ասել է նա եւ ավելացրել, որ կորցրել ենք արցախցիների մի քանի հարյուր տարվա պայքարի ձեռքբերումները, կորցրել ենք մեր անվտանգության երաշխիքները, հիմա հիմնական և միակ երաշխիքը դարձել են ռուսական խաղաղապահ զորքերը։

Ըստ նախկին վարչապետի՝  չի կարող թույլ, ստորաքարշ երկրում լինել բարեկցություն, դա անհնարին է։

Վ.Մանուկյանն ընդունում է, որ եթե  ինչ-որ  կուսակցություն իշխանության է և այդ իշխանությունը տանուլ է տվել ազգային հարցեր, հանցագործություններ են արել, միշտ պատասխանատվությունն անձնական է, ոչ թե կոլեկտիվ։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել Հովիկ Աֆյանի անդրանիկ վեպը` «Կարմիր»-ը

Հաջորդ գրառումը

Կոռուպցիայի դեմ «պայքարը» երբեմն ավելի շահավետ է քան կոռուպցիան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Շարունակվում են ԹՐԻՓՓ-ին նպատակաուղղված մեր համատեղ ջանքերը. ԱՄՆ դեսպանատուն

01/06/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախատյաց Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ. Ստեփան Հասան-Ջալալյան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրեն Սուրենյանց

01/06/2026
Հաջորդ գրառումը

Կոռուպցիայի դեմ «պայքարը» երբեմն ավելի շահավետ է քան կոռուպցիան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական