Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ վիրավորական լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դրա ժխտումը քրեականացնող երկրների համար. թուրքագետ

16/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

-Պարո՛ն Իսպիրյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարեց՝ «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանենք ու դնենք։ Պետք է ունենանք ամենակարևորը՝ այդ միլիոնուկեսի անուն, ազգանունը, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային»։

Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական գործչի այս հայտարարությունը, ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում։

-Քաղաքական գործիչները՝ մանավանդ իշխող կուսակցության ներկայացուցիչները, հայտարարություններ անելիս պետք է շատ ուշադիր լինեն՝ մանավանդ եթե խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության նման զգայուն թեմային։ Լավ կլիներ՝ մինչև նման հայտարարությամբ հանդես գալը Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցեր մասնագետների՝ առնվազն ցեղասպանագետների հետ, իսկ եթե ավելի ընդլայնված՝ ապա գոնե պատմաբանների կամ նույնիսկ թուրքագետների հետ։

Այո՛, քաղաքական գործչի կողմից հայտարարություն է արվել, որը կարող է շատ վտանգավոր հետևանքներ հետևանքներ ունենալ։ Իհարկե, բոլոր քաղաքական գործիչները պարտավոր չեն իմանալ ցեղասպանության սահմանումը, ցեղասպանությանը բնորոշ գծերը, թե որ գործողությունն է կոչվում ցեղասպանություն, ցեղասպանությունը պայմանավորվա՞ծ է անձերի քանակով, թե ոչ։ Պարտադիր չէ, որ քաղաքական գործիչները դա իմանան, սակայն պարտադիր է, որ նա պետության համար խիստ զգայուն թեմաների առնչությամբ խորհրդակցի նեղ մասնագետների հետ։

Բնականաբար, ասել, որ պետք է հաշվել կամ ձեռքի տակ ունենալ 1,5 միլիոն ցեղասպանված հայերի անունները, ամենամեղմ բառերով ասած՝ միամտություն է։ Նախ, Ցեղասպանության հետ կապված մենք շեշտում ենք հետևյալը. միջազգայնորեն կա ցեղասպանությունը բնորոշող սահմանում, և դա մարդկանց թվաքանակով չի սահմանվում՝ եթե 1 միլիոն մարդ է սպանվել, ուրեմն ցեղասպանություն է, թե 975 հազար՝ ցեղասպանություն չէ։ Գործողությունները կարող են ցեղասպանություն որակվել նույնիսկ շատ ավելի քիչ թվով մարդկանց դեպքում, եթե ոչնչացման, տեղահանման գործողություններն ուղղված են մեկ ռասսայական խմբի, էթնիկ կամ կրոնական խմբավորման դեմ։ Երբ ասվում է 1,5 միլիոն զոհ, չի ասվում, որ այդքան մարդու անմիջապես Թուրքիայի սահմաններում կոտորել և սպանել են։ Ընդհանուր զոհերը և տեղահանվածները 1,5 միլիոն և ավելի են։

Անդրանիկ Քոչարյանի՝ 1,5 միլիոն ցեղասպանված հայերի մասին հայտարարությունը կարող է նաև վիրավորական լինել այն երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ որոշներն էլ նույնիսկ իրավական ընթացակարգեր և քրեական պատիժ են սահմանել Ցեղասպանությունը ժխտողների համար։ Իր հայտարարությունով իշխանական գործիչը բավականին լուրջ հետևանքներ է առաջացնում այդ երկրների համար, և հիմա Թուրքիան կարող է եզրակացնել, որ եթե Հայաստանում Ցեղասպանության զոհերի թվի մասով չեն կողմնորոշվել, ապա այլ երկրներն ի՞նչ իրավունքով են քրեականացրել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Թուրքիան կարող է վիճարկել այդ երկրներում Ցեղասպանության ճանաչման օրինագծերը կամ բանաձևերը։

Սա շատ վտանգավոր է, և ես հուսով եմ, որ հայտարարության հեղինակը կխորհրդակցի մասնագետների հետ կամ կուսումնասիրի թեմայի հետ կապված բոլոր նրբությունները՝ հանդես գալով նոր հայտարարությամբ՝ վերաշարադրելով իր արտահայտած մտքերը։ Գուցե Անդրանիկ Քոչարյանը առանց մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու զուտ իր կարծիքն է հայտնել, սակայն, կրկնում եմ, դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։

-Պարո՛ն Իսպիրյան, արդյոք Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը մանիպուլյացիա չէ առ այն, որ իրենք իբր կզբաղվեն 1,5 միլիոն ցեղասպանված հայերի անձնական տվյալների հավաքագրմամբ, որպեսզի իբրև թե ապացույցներ հավաքեն։ Սա այն դեպքում, երբ իրենք էլ հրաշալի գիտեն, որ 100 տարի հետո նման տվյալները մեծամասմաբ  գոյություն չունեն, և թուրքերը վաղուց վերացրել են անձնական տվյալների մատյանները։

-Ճիշտն ասած՝ ինձ համար անհասկանալի է ներկայում նման հարցի շուրջ խոսելը, երբ ՀՀ գործող իշխանությունների քաղաքական օրակարգում չկան Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներ։ Ես նման բան չեմ տեսնում։ Այսինքն՝ հիմա փորձել ինչ-որ ձևով ամրագրել Ցեղասպանության փաստը կամ պայքարը թիրախային դարձնել, անհասկանալի է։ Եթե Անդրանիկ Քոչարյանը փորձում է շատ լավ գործ անել, ուժեղացնել Հայաստանի փաստական հենքը, կարող է առանց հայտարարությունների անել, նախապես խորհրդակցել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմի, ցեղասպանագետների, արխիվագետների հետ։ Բնականաբար, կան ցեղասպանվածների անուններ, պատմություններ, բայց խոսել 1,5 միլիոն զոհերի մասին, մի տեսակ անհասկանալի է։ Սա ժամանակավրեպ և անհասկանալի գործընթաց է։

-Պարո՛ն Իսպիրյան, արդյոք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եղել են ցեղասպանվածների, վերապրողների վերաբերյալ բավականաչափ   փաստաթղթեր։ Եթե այո,  հնարավո՞ր է դրանցով իրավական հենք ստեղծել։

-Իրավական հենք վաղուց կա. իրավական հենք կա հենց 1915 թվականից սկսած։ Ցեղասպանության մասին խոսել և գրել են արտասահմանցի բազմաթիվ հետազոտողներ, պատմաբաններ, և ես հիմա շատ անհարմար եմ զգում, որ պետք է հային ապացուցեմ, որ ցեղասպանություն է եղել։

-Հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀ գործող իշխանություններն «ուսումնասիրեն» տվյալները, «ոչինչ չգտնեն» և ինչ-որ պահի հայտարարեն, որ թուրքերը հայերին չեն ցեղասպանել, այլ ընդամենը փորձել են փրկել Առաջին համաշխարհայինի օրերին Թուրքիայում ապրող հայերին, և հայերը պարզապես պատերազմական գործողությունների զոհ են դարձել։ Այսինքն՝ առաջ տանեն այն գաղափարը, որն ավելի քան 100 տարի առաջ է տանում Թուրքիան։

-Ես չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունները նման բանի կգնան։ Մտածում եմ, որ այդ հայտարարությունն ինչ-որ թյուրիմացություն է եղել, և դրա հեղինակը կվերաշարադրի իր մտքերը։ Այլապես սա ինձ համար ընկալելի չէ։ Կարծում եմ՝ միտքն է սխալ արտահայտել։ Հասարակությանը հուզող հարցերի պատասխաններն իշխանությունը կտա, կլսենք։

-Պարո՛ն Իսպիրյան, առ այսօր մինչև անգամ 4 տարի առաջ զոհված զինծառայողների ամբողջական թիվն ու անուններչը չեն հրապարակել։ Ինչպես են, ըստ Ձեզ, ՀՀ գործող իշխանությունները 109 տարի առաջվա դեպքերն անուն առ անուն բացահայտելու։ Կարելի՞է պնդել, որ այս գործելաոճը Հայոց ցեղասպանությունը ժխտելու, թուրքերին մաքրազերծելու և Թուրքիայի ջրաղացին ջուր լցնելու գործարք է։

-Ես արդեն նշեցի, որ կարիք չկա հայտարարելու՝ եթե Ցեղասպանության զոհերը 1,5 միլիոն չեն, ուրեմն երևույթը ցեղասպանություն չէ, կամ եթե 1,5 միլիոն են՝ հավատանք, որ ցեղասպանութուն է։ Հայոց ցեղասպանության արդյունքում իր բնօրրանից տեղահանվել և սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մարդիկ բռնի տեղահանվել են. դա արդեն ցեղասպանություն է, և եղել են ծրագրեր՝ հայ էթնիկ կազմին վերացնելու։ Մարդկանց քանակը՝ կլինի 1,5 միլիոն, 815 հազար կամ 350 հազար, բացարձակ էական չէ։ Ես, կրկնում եմ, ամաչում եմ մեկ այլ հայի նման բան բացատրելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապրիլի 16-ը Հայկական կինոյի օրն է

Հաջորդ գրառումը

Ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունը բարդ, անիրագործելի և պատմական ու քաղաքական առումով վտանգավոր նախաձեռնություն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ենթադրաբար Արշակ Սրբազանին տեսագրելու դեպքի առիթով դատախազությանը հաղորդում է ներկայացրել

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

Ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունը բարդ, անիրագործելի և պատմական ու քաղաքական առումով վտանգավոր նախաձեռնություն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական