Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունը բարդ, անիրագործելի և պատմական ու քաղաքական առումով վտանգավոր նախաձեռնություն է

16/04/2024
- Հրապարակախոսություն

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. Օրերս ԱԺ իշխող խմբակցության անդամներից մեկը, կարծում եմ՝ գիտակցաբար, խորքային առումով վտանգավոր հայտարարություն արեց՝ կապված վարչապետի՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն մեր հայրենակիցների անունները վերհանելու, նրանց հետ կատարվածի իրական վայրը տեղորոշելու և նրանց հիշատակը «ամբողջ ծավալով» հավերժացնելու մտադրության հետ։

Այս հայտարարությունը (իրականում՝ վարչապետի նման մտադրությունը) համապարփակ վերլուծության կարիք ունի՝ առնվազն պատմական համատեքստում, քաղաքական հետևանքների և բարոյաէթիկական նկատառումների տեսանկյունից։ Մասնավորապես․

1. Պատմական համատեքստ. անառարկելի պատմական փաստ է, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է, որի ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է ավելի քան 1.5 միլիոն հայ։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հայ ժողովրդի ազգային ինքնության առանցքային տարրն է։ Պատմաբանները նաև Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը շեշտելու համար հաճախ այն անվանում են նաև «արմենոցիդ», որը «գենոցիդից» տարբերվում է նրանով, որ ցեղասպանությունն իրագործվել է «եկվորների կողմից՝ բնիկների նկատմամբ»։

2. Քաղաքական ենթատեքստ. խաբեություն և մանիպուլյացիա է, թե Հայոց ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունն ունի ինչպես խորհրդանշական, այնպես էլ գործնական նշանակություն, որը մի կողմից զոհերի հիշատակը հավերժացնելու փորձ է, մյուս կողմից՝ միջազգային մակարդակով ցեղասպանության ճանաչման փաստարկն ամրապնդելու գործիք։ Իրականում առաջադրանքի մասշտաբը, դրամատիկ իրադարձությունների ժամանակային հեռավորությունը (ավելի քան հարյուր տարի), արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի ակնհայտ դժվարությունները վկայում են հիմնախնդրի քաղաքական բովանդակությունը անորոշ ժամկետով, հետևաբար, գործնականում՝ մեկընդմիշտ, դեպի պատմական ուսումնասիրությունների դաշտ տանելու հստակ մտադրության մասին, որը, ըստ էության, հանդիսանում է թուրքական օրակարգ (բազմիցս ենք լսել թուրքական փաստարկը, թե իբր այդ իրողությունները պատմաբանների կողմից պետք է ուսումնասիրվեն):

3․ Բարոյաէթիկական նկատառումներ․ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն արձանագրելու վրա աշխատանք ձեռնարկելը ակնհայտորեն նրանց ժառանգների մոտ առաջացնելու է բարոյահոգեբանական խնդիրներ և հույզեր։ Մի կողմից, ստացվում է, որ առաջադեմ մարդկության կողմից որպես անառարկելի փաստ ընդունված ոճիրը կոնկրետ անձի, ընտանիքի և տոհմի պարագայում «ապացուցողական» իրավական ու բարոյական պարտավորություն է առաջացնելու, մյուս կողմից, «ապացուցողական» աշխատանքի ողջ ընթացքը ուղեկցվելու է քաղաքական խաղերի կամ շահարկումների անկառավարելի մթնոլորտով։

Ամփոփելով, հստակ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունը բարդ, անիրագործելի և պատմական ու քաղաքական առումով վտանգավոր նախաձեռնություն է, որը հայ ժողովրդի և ողջ համաշխարհային հանրության համար ոչ միայն որևէ նշանակություն չունի, այլև կործանարար է մարդկության դեմ գործած հանցանքների դատապարտման միջազգայնորեն ընդունված չափանիշների ու գաղափարական հենասյուների համար։

Նախորդ գրառումը

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ վիրավորական լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դրա ժխտումը քրեականացնող երկրների համար. թուրքագետ

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական