Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս փաստաթուղթը Հայաստանին անվտանգության երաշխիք չի տալիս, դրանով ԱՄՆ-ն Հայաստանին զենք չի վաճառի կամ մատակարարի

27/01/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, ինչ մենք ստորագրել ենք ԱՄՆ-ի հետ, ռազմավարական դաշնակցային հարաբերություն չի, հետևաբար Հայաստանի համար ավտանգության երաշխիքներ չի տալիս, որևէ մեխանիզմ չկա, նաև նախատեսված չէ, որ ԱՄՆ-ն Հայաստանին պետք է զենք վաճառի, զենք մատակարարի, օգնություն տրամադրի։ Մենք պետք է հասկանանք, որ այս փաստաթուղթը դրա մասին չէ. հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյան։ 

Սա մի փաստաթուղթ է, որ ֆիքսում է հայ-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլը։ Մենք ԱՄՆ-ի հետ նախկինում ստորագրել ենք  ռազմավարական երկխոսության փաստաթուղթ, հիմա՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Սրանց համար հիմք է ծառայել դեռևս 1990-ականներին ձևավորված երկկողմ իրավապայմանագրային բազան։ 1990-ականների կեսերից Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել են ներդրումների խրախուսման, երկկողմ ներդրումների խրախուսման փաստաթղթեր։ Եթե դրանք չլինեին, այս վերջինը Բայդենն ու Միրզոյանը չէին կարող ստորագրել, առաջընթաց չէր աձանագրվի։

«Նախկին 3 նախագահներն իրենց լուրջ ներդրումներն են ունեցել, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերություններն առաջ շարժվեն։ Այնպես որ, ես չեմ ուզում,որ մենք սա վերագրենք որպես Բայդենի և Փաշինյանի ձեռքբերում։ Ասեմ ավելին՝ եթե մենք այդպիսի ընկալում ունենանք, ապա Թրամփը չի իրականացնի այն, ինչ այս փաստաթղթով նախատեսված է։ Թրամփի վարչակազմը փաստաթղթի ստորագրմանը տեղյակ է եղել, որովհետև գործում է մի նախագահից իշխանությունը մյուսին փոխանցելու տրանզիցիոն թիմ, որը նախագահին տեղեկացնում է՝ ինչ է ստարագրվել։ Այս փաստաթուղթը կանոնադրություն է, ըստ որի՝ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը պետք է կյանքի կոչի ռազմավարական գործընկերության պայմանավորվածություններ, պայմանագրեր, տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցություն»,- Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի էությունը բացատրեց Սուրեն Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանագոտում ինչպե՞ս է  կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան

Հաջորդ գրառումը

Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. թուրքագետ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. թուրքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական