Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պահին Թուրքիային Հայաստանի հետ շփումներ պետք չեն, սակայն թուրքերը «ճաշը» գոլ են պահում՝ հարմար պահի կրկին սեղանին դնելու համար. Տիրան Լոքմագյոզյան

19/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Аzg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

-Պարո՛ն Լոքմագյոզյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-թուրքական շփումներում երկրատև դադարի վիճակը։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում՝ պայմանավորվելով ամենասեղմ ժամկետներում երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը, սակայն առայժմ որևէ առաջընթաց այդ մասով չկա։

-Նախ ասեմ, որ հայ-թուրքական «հարաբերությունների» մեջ տոն տվողն, այսպես ասած, Թուրքիան է. այդ երկիրն ինչպես ուզի, այդպես էլ կլինի։ Մենք, մոտավորապես հինգ տարի, միայն խնդրողի դերում ենք։ Մինչ այդ մենք էլ ինչ-որ բաներ թելադրում էինք, մերժում էինք, բայց այսօր միայն խնդրողի դերում ենք։

Այդ երկու հոգու (որովհետև ես դա չեմ ընդունում որպես երկու կողմերի դիվանագետների հանդիպում) հանդիպումը տեղի ունեցավ այն պատճառով, որ կարողանան շատ հեշտ և արագ կերպով լուծել ինչ-որ խնդիրներ։

-Մասնավորապես ի՞նչ խնդիրների մասին է խոսքը, պարո՛ն Լոքմագյոզյան։

-Այդ խնդիրներն այն են, որ ՀՀ կառավարությունը պատրաստ էր Թուրքիային տալ այն, ինչ նա ցանկանում է։ Սա թուրքամետ, քան հայամետ մոտեցում է, սակայն այստեղ խանգարող տարրեր կային. դրանք հիմանակնում երկուսն էին՝ Ռուսաստանն ու Իրանը։ Նշված երկու պետություններն էլ մինչ այդ ՀՀ իշխանություններին խանգարել են Թուրքիային և Ադրբեջանին տալ ամեն ինչ, ինչ նրանք ցանկանում են։ ՀՀ իշխանությունները կատարել են այն հանձնարարությունները, որոնք օտար ուժերի կողմից իրենց տրվել են իշխանության գալու ժամանակ։

Իմիջիայլոց, Թուրքիայի նախագահի մեջքին էլ կանգնած են ավելի վերևներում գտնվող օտար ուժեր, և նա ժամանակին ուղղակի արտահայտվել է դրա մասին։ Հիմա, քանի որ խանգարողներ կային, որ ծրագրերն իրագործվեին, միջնորդներ կային, որոնց խոսքը ևս պետք է հաշվի առնվեր, այդ պատճառով էլ միանգամից շրջանցեցին վերջիններիս։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները նման են առուծախի, երբ մեկն առնում է, մյուսը՝ վաճառում, ընդ որում՝ փորձ արվեց այդ առուծախը շատ արագ կազմակերպելու, սակայն փառք Աստծո, Ռուսաստանը նորից միջամտեց՝ հայտարարելով, որ կողմ է հայ-թուրքական առաջին ժողովին, սակայն առաջին հանդիպումը լինելու է իր ներկայությամբ։

Այդպես Ռուսաստանը նորից մտավ այդ գործի մեջ՝ գուցե ոչ որպես միջնորդ, բայց գոնե որպես կողմ։ Դրանից հետո մենք տեսանք, որ երկու կողմն էլ՝ հատկապես Հայաստանը, ստիպված Ռուսաստանին հաղորդում էին, թե ինչի մասին են Թուրքիայի հետ երկխոսել։  Մի քանի հանդիպումից հետո, երբ Հայաստանն ու Թուրքիան, տեսնելով, որ իրենց ցանկացածը չկատարվեց, վերջ տվեցին երկկողմ հանդիպումներին։

Միայն երկու երկրների ներկայացուցիչների կենսագրություններին նայելիս պարզ է դառնում՝ ում համար են գործընթացները ձեռնտու, ում համար՝ ոչ, ով էր կարևորում դրանք, ով՝ ոչ։ Տեսանք, որ Թուրքիան իր՝ այսպես ասած ամենաուժեղ թնդանոթներից մեկին բերեց պատերազմի դաշտ։ Սերդար Քըլըչը Թուրքիայի ամենափորձառու դիվանագետներից մեկն է, որը նաև եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Այսինքն՝ իրենց կողմից՝ մի գայլ, իսկ մեր կողմից՝ ոչխար էլ չէ, Ռուբեն Ռուբինյան անունով մի գառնուկ ուղարկվեց, որի ամբողջ կյանքի կենսագրությունը զիջում է Քըլըչի՝ միայն մասնագիտական կենսագրությանը։

Նման իրավիճակում ի՞նչ պետք է սպասել. իհարկե, ոչ մի բան։ Այսինքն՝           այդ մարդն ուղարկվեց այն բանի համար, որ գնա, լսի Թուրքիայի պահանջները և ասի՝ «Այո՛, մենք կկատարենք դրանք». ուրիշ ոչ մի բան։

-Պարո՛ն Լոքմագյոզյան, ի՞նչ պետք է լինի, որպեսզի հայ-թուրքական շփումները շարունակվեն։ Այս պահին դրանք պե՞տք են Թուրքիային։

-Ինչպես արդեն ասացի, այդ շփումները Ռուսաստանի կողմից կասեցվեցին։ Այս պահին Թուրքիային Հայաստանի հետ շփումներ պետք չեն։ Բայց նման բաները պահվում են մի տեղ՝ այսինքն՝ այդ «ճաշը» գոլ են պահում՝ հարմար պահի սեղանին դնելու համար։

Եթե առիթ ընձեռվի, Թուրքիան կրկին Հայաստանին կասի՝ «Եկե՛ք, շարունակում ենք հայ-թուրքական ընդհատված գործընթացը, որպեսզի շուտ ավարտենք այն»։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, Ռուսաստանը «թաթը դրել է» գործընթացի վրա և աընդհատ հիշեցնում է, որ ինքն էլ կա գործի մեջ։ Ռուսաստանը մշտապես զգոն է պահում կողմերին՝ նշելով, որ թեև կողմ է հայ-թուրքական շփումներին, սակայն իրեն էլ պետք է մանրամասներ հաղորդվեն, որպեսզի կարողանա գործի առնչությամբ իր եզրակացությունը տալ։ Մի խոսքով, գործընթացն առայժմ ձեռնտու չէ կողմերի համար, որովհետև նրանք ազատ չեն իրենց առքուվաճառքի մեջ։

-Պարո՛ն Լոքմագյոզյան, հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ պահի Ռուսաստանի հետաքրքրվածությունն այս հարցում նվազի, և, ինչպես Դուք նշեցինք, «գոլ ճաշը» Թուրքիայի նախաձեռնությամբ կրկին հայտնվի սեղանին։  Թե Ռուսաստանն իրեն թույլ չի տա նվազեցնել մեր տարածաշրջանում ունեցած ազդեցությունը։

-Ռուսաստանի հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ երբեք չի թուլանալու, սակայն Ռուսաստանն ինքը կարող է թուլանալ կամ այդ պետության ուշադրույթունը շեղվի այլ խնդիրների վրա, ինչպես այսօր խնդիրներ ունի Ուկրաինայում։ Հնարավոր է՝ նման հարմար պահի բանակցող կողմերը նոր ծրագիր հղանան և առաջ տանեն այն, ինչպես որ տեղի ունեցավ Արցախի դեպքում՝ Ռուսաստանի վերահոսկողությունցի դուրս։ Այդ պատռճառով նման խնդիր կարող ենք ունենալ, սակայն Ռուսաստանի ներկայությունը հարավային Կովկասում երբեք չի պակասելու։

Տեսե՛ք՝ Արցախն ամբողջությամբ դատարկվել է հայերից, բայց ռուս խաղաղապահները դեռ այնտեղ են։ Այսինքն՝ Ռուսաստանի՝ Արցախում գտնվելու պատճառներն ամբողջությամբ վերացած են։ Ադրբեջանը Ռուսաստանին այսօր կարող է ասել՝ «Քո աշխատանքն այստեղ վերջացավ, կարող ես արդեն դուրս գալ, այլևս անելիք չունես», բայց Ռուսաստանը շարունակում է մնալ Արցախում, և Ադրբեջանը չի կարողանում ձայն հանել։ Ինչո՞ւ. որովհետև Մոսկվան ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ ունի։ Իհարկե, այստեղ ոչ միայն ազդեցության լծակներ կարող են լինել, այլ նաև Ադրբեջանը կարող է ինչ-որ շահեր ունենալ։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Drill glide bomb-ի սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին

Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ. ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հացահատիկի 25 վագոն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից ուղարկվել է Հայաստան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը այն նույն բանտախցում է, որտեղ 1937 թ. խորհրդային ուժերի կողմից սպանվել է հենց իր անունը կրող արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը․ Ջոն Էյբներ

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ. ԱԳՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական