Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս շարժումն ունի մեկ նպատակ՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը վերջնական կործանումից. Գագիկ Համբարյան

10/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթ Գյուրջինյանը զառամյալ ծերության տարիքում ռեկտոր է դարձել և հիմա իրեն թույլ է տալիս փակել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դռները. ի՞նչ է՝ համալսարնն իր հոր տնի՞ց է բերել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյուրջինյանի՝ համալսարանի դռները փակելու և ուսանողների ելքն արգելելու գործելաոճին։

«Գյուրջինյանին խորհուրդ եմ տալիս, որ իրեն շատ զուսպ պահի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ռեկտորի պաշտոնը նրա նման միջակության գլխին հանկարծակի ընկավ, որովհետև նա երազներում չէր տեսնի ռեկտոր լինելը։ Քանի որ Նիկոլն ինքը դիլետանտ, միջակ և թերուս է ամեն ասպարեզում, Գյուրջինյանի նման միջակությունները մեխանիկորեն պետք է ասպարեզ դուրս գային։ Թող չհամաձակվեն ուսանողների դիմաց կանգնել»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, դիմելով այսօր բուհի շենք մուտք գործած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին և երթի մյուս մասնակիցներին, հարցրել էր՝ ինչո՞ւ են եկել  համալսարան։

Նա հորդորել էր լքել տարածքը՝ միաժամանակ հայտարարելով, որ համալսարանի դռները փակ են եղել, որպեսզի պետական քննությունների ընթացքը չխաթարվի։

Անդրադառնալով երեկվա հանրահավաքից հետո նոր թափ հավաքող շարժմանը՝ Գագիկ Համբարյանը նախ նշեց, որ երեկ ինքը և բազմաթիվ այլ գյումրեցիներ եղել են Հանրապետության հրապարակում։

«Հաստատ իմանալով Նիկոլ Փաշինյանի վարքագիծը և ով լինելը՝ կարող եմ ասել, որ նա հիմա սարսափի մեջ է։ Երեկվանից սոցիալական ցանցեր և իրենց պատկանող լրատվամիջոցներ լցված նրա թիմակիցների ցինիկ և ջղաձիգ արձագանքները պատահական չեն եղել։

Այս շարժումն ունի մեկ նպատակ՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը վերջնական կործանումից։ Բոլորս պետք է գիտակցենք մեկ կարևոր հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ զբաղված է Հայաստանը ոչնչացնելու ծրագրով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր՝ որևէ մեկը չի կարող գեթ մեկ ապացույց բերել, որ կապիտուլյանտ, թուրքի դեմ ծնկած Նիկոլ Փաշինյանը կարողացել է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցություններում ինչ-որ դրական լուծման հասնել։

Ինչ համաձայնություն որ եղել է, ինչ պայմանագիր որ ստորագրվել է, մեծամասամբ եղել է հայ ժողովրդի թիկունքում, ծածուկ, գաղտագողի և հակահայկական»,- նշեց քաղաքագետը։

Ըստ մեր զրուցակցի՝ օգտագործելով առիթը, որ ՀՀ ազգաբնակչության մի զգալի մասը շատ արագ ենթարկվում է մանիպուլյացիաների՝ ռեժիմն իր հակահայ քաղաքական գիծը փորձում է ներկայացնել որպես հայամետ, ձեռքբերումներով լի գործունեություն։

«Այնպես որ, այսօր փողոց դուրս եկած ժողովուրդը ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարում ինչ-որ մեկին է պաշտպանում, այլ Հայաստանի Հանրապետությունը փրկում է վերջնական կործանումից։ Նիկոլ Փաշինյանը հատկապես վերջին երեքուկես տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ այնքան հանցանք է գործել, որ հիմա ունի մեկ ճանապարհ՝ կա՛մ վերջնականապես կործանել Հայաստանը, կա՛մ հեռանալ, որպեսզի երկիրը փրկվի կործանումից»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Վերջում մեր զրուցակիցը կրկին կարևորեց ուսանողության դերը՝ հիշեցնելով, որ վերջիններս էական դերակատարում են ունեցել նաև 2018-ի քաղաքական իրադարձություններում։

Հիշեցնենք, որ այսօր տարբեր բուհերից խմբերով ուսանողներ միացան Բագրատ Սրբազանին։ Նա կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ և կոչ անում ուսանողներին միանալ իրենց շարժմանը, թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Մինչ այս պահը շարժմանն են միացել  ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի ուսանողները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղազախի ուղղությամբ սահմանազատումը գրեթե ավարտված է. Բայրամով

Հաջորդ գրառումը

Միրզոյան-Բայրամով բանակցությունները 2 օր կտևեն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Միրզոյան-Բայրամով բանակցությունները 2 օր կտևեն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական