Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ. Պուտին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը մեկնարկել է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մեր ընդհանուր կարծիքով՝ շատ օգտակար հանդիպում էր։ Այն լավ մթնոլորտ է ստեղծել որոշ հիմնարար հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ։ Անկեղծ պետք է ասեմ, որ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ հեռացվել են՝ նախապես մասնագետների մակարդակով մշակված տեքստից»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ, հանդիպումն օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի հանգուցալուծման հետագա քայլերի համար։

«Ռուսաստանն իր հերթին կանի ամեն ինչ՝ վերջնական և համապարփակ կարգավորման հասնելու համար», – ասել է Պուտինը։

Ըստ ՌԴ նախագահի՝ կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ՝ շփվելու են․ կշարունակեն երկխոսությունը, կշարունակեն լուծումներ փնտրել, որոնք անհրաժեշտ են երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար: