Այսօր անցյալ տարվանից Ադրբեջանի վերհսկողության ներքո հայտնված Լաչին է տեղափոխվել ևս 22 ադրբեջանական ընտանիք։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բերձոր է տեղափոխվել 72 ադրբեջանցի։
Նրանք տեղափոխվել են Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու Պարկ 3» բնակելի համալիրից։
«Վերաբնակեցված ընտանիքներն ընտրվել են ամենաբարդ պայմաններում ապրող հարկադիր վերաբնակների շարքից, որոնք հիմնականում բնակվում են Բաքու և Սումգայիթ քաղաքներում, ինչպես նաև Աբշերոնի շրջանի ժամանակավոր կացարաններում։ Պետության ղեկավարի հանձնարարությամբ նրանք կհաստատվեն օկուպացիայի ավարտից հետո վերականգնված կամ վերակառուցված տներում»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Լաչին քաղաք էր տեղափոխվել 20 ընտանիք՝ 97 մարդ։