Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ պետքարտուղարը, ՀԱՊԿ-ը ողջունել են Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ավարտը։

ՀԱՊԿ քարտուղարությունն էլ իր հերթին խաղաղության մասին միջպետական ​​փաստաթղթի տեքստի վերաբերյալ հայտարարել է. «Մենք ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»։