Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պուտինին խնդրեցի խնայել շրջափակման մեջ գտնվող ուկրաինացի զինվորներին. Թրամփ

Մարտի 13-ին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս մասին Թրամփը գրել է «Truth Social» աքաունթում։

Դոնալդ Թրամփը ասել է, որ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել նրան խնայել շրջապատված ուկրաինացի զինվորներին։

«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և մեծ հավանականություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել։ Բայց այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջափակված են ռուսական զորքերի կողմից և գտնվում են ծայրահեղ վատ ու խոցելի վիճակում։ Ես նախագահ Պուտինին հորդորեցի խնայել նրանց կյանքը։ Դա սարսափելի կոտորած կլիներ, որի նմանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել», – ասել է նա: