Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգակործան խունտան պիտի հեռանա. Տավուշում սկսված շարժումը վկայում է մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի արթնացման մասին. Սերժ Սրապիոնյան

01/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

-Պարո՛ն Սրապիոնյան, ինչպե՞ս եք գնահատում Տավուշում ծավալված պայքարը և տավուշցիների հաստատակամությունը՝ թույլ չտալու հայրենի հողը հանձնելու թշնամուն։ -Ի՞նչ հնարավոր ելքեր եք կանխատեսում ընդվզման այս գործողության համար։ Արդյոք առկա է ներուժ՝ պայքարին առավել լայն թափ հաղորդելու և այն դարձնելու համազգային համախմբման մեկնակետ։

– Տավուշում սկսված շարժումը ինքնաբուխ շարժում է, որը վկայում է մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի արթնացման մասին։ Ինչո՞ւ է դա հիմա դրսևորվում։ Որովհետև ոչ մի բանական մարդու ուղեղում այսպիսի ոճրագործության հնարավորության մասին միտք չէր կարող տեղավորվել։ Մանավանդ այնպիսի հանրության մոտ, որը մանիպուլացվել է շուրջ 3 տասնամյակ, իսկ վերջին 6 տարիներ ընթացքում` պարզապես խաբվել և ստությամբ է սնվել։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ մյուս մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ևս, բողոքի լայնամասշտաբ գործողություններ չեն ծավալվում։ Չէ՞ որ, ինչպես ասում են, հերթի մեջ այդ մարզերն են՝ Ադրբեջանին հանձնվելիք հողտարածքներով։

– ՀՀ մյուս մարզերում ևս դանդաղ, բայց հաստատուն կերպով նկատվում է արթնացումի գործընթացը։ Կարելի է ասել` ժողովուրդն արթնանում է լեթարգիական քնից, ինչպես հիվանդը անզգայացման թմբիրից։

-Պարո՛ն Սրապիոնյան, որքա՞ն կարևոր եք համարում, որ Տավուշում ծավալված պայքարի գործընթացում քաղաքական ֆիգուրներ գրեթե չկան, և առաջնորդությունը, որպես այդպիսին, ստանձնել է հոգևոր դասը՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի։

– Այս պայքարը քաղաքական չէ, որքան էլ հիմքում քաղաքական նշանակություն ունենա։ Սա գոյության պայքար է, կա՛մ դու ապրում ես, կա՛մ անհետանում։ Քանի որ քաղաքական պայքար չէ, հայտնի քաղաքական դեմքեր էլ ասպարեզում չեն երևում։ Եվ դա ինչ-որ տեղ ավելի լավ է, քանի որ վերջիններիս այս խունտան այնքան է վարկաբեկել, որ նրանց ներկայությունը կխանգարեր շարժման ծավալմանը։

Ինչու՞ առաջնորդությունը ստանձնեցին հոգևոր հայրերը։ Սա մեր պատմության տրամաբանված ընթացքով է պայմանավորված։ ՀԱԵ֊ն իր 1700֊ից ավելի տարինեի գործունեության ընթացքում Հայրենիքի փրկության և հայկականության պահպանման հարցերում միա’կ, կրկնում եմ` միա’կ քննություն բռնած կառույցն է։ Այն Հայրենիքը պահել է նույնիսկ մեր` պետականություն չունեցած դժնդակ ժամանակներում։ Եվ այս հակահայ, թուրքի լակեյներից ձևավորված լակոտակրատիան այդ մասին շատ լավ գիտեր։ Այդ պատճառով իրենց առաջին հարվածները ուղղորդեցին եկեղեցու և նրա Օծյալ Հայրապետի դեմ ( վեհարանի գրավում, Վեհափառի դեմ մտացածին, իրենց տերերի մատից ծծած սուտ լուրերի տարածում, նրան անվտանգության ծառայությունից զրկում և այլն)։

-Պարո՛ն Սրապիոնյան, հայտնի է, որ իշխանական շրջանակները լայնամասշտաբ արշավ են սկսել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ՝ տարատեսակ ստահոդ լուրեր տարածելով վերջինիս մասին ։ Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալական մեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։

– Այս պղծորդիները նույնիսկ չեն խորշում Հայ Առաքելական եկեղեցու դերակատարումը մեր ժողովրդի կյանքում համարել վնասակար` առանց որևէ փաստարկման։ Երբ հասկացան, որ ՀԱԵ֊ն կործանելը իրենց կաթնատամների բանը չէ, անցան համեմատաբար ավելի խոցելի ոլորտների կործանարար գործին։ Հայ մշակույթը, լեզուն, գրականությունը, պատմությունը, բանակը հաստատուն և աննահանջ քայքայեցին Ապա Սփյուռքի հետ կապերը հիմնավորապես քանդեցին։ Թվարկումը կարելի է շարունակել։

Բագրատ Սրբազանին վարկաբեկելը ՀԱԵ֊ին և նրա Հայրապետին վարկաբեկելու գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Այս աղանդավորները մեկ անգամ արդեն ջարդել են իրենց փտած ատամները ՀԱԵ֊ի որմերը փլուզելու ժամանակ։ Եվ գիտեն` հոգևոր հայրերը հավատավոր և անկոտրում են իրեն նպատակների իրագործման ճանապարհին։ Դա է պատճառը, որ մի աննշան կենդանի իրենից դուրս վայրահաչում է ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ հասցեին` հուսով՝ դեռ կլինեն պարզունակ մարդիկ, որ կհավատան մոգոնովի մտավարժանքների։

-Պարո՛ն Սրապիոնյան, օրերս Facebook սոցիալական ցանցում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազանը երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումն իր հերթին հայտարարություն է տարածել, որ վերոնշյալ անձը, հայտարարության հրապարակման պահից սկսած, ունի 24 ժամ ժամանակ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվությունը հերքելու և զրպարտության համար ներողություն հայցելու համար, այլապես իրենք պատրաստվում են հայց ներկայացնել դատարան։

Մտավախություն ունե՞ք, որ հարցն իրավական դաշտում լուծելու փորձի դեպքում գործող դատական համակարգն անաչառություն չի ցուցաբերի։

-Լիովին համոզված եմ, որ այդ գյադայի բլթոցը պատահականություն չէ և հղացվել է քպ֊ական բունկերներց մեկում։ Նկատի ունենալով դա՝ նաև այն ողբերգական վիճակը, որում այսօր հայտնվել է ՀՀ իրավական գործընթացը՝ գործ չի հարուցվի, իսկ հարուցվելու դեպքում էլ կկարճվի «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ։ Բայց հայցում պետք է անել հետագայի համար, որ այդպիսի մանր֊մունր լակեյները միշտ զգան, որ ոչինչ անպատասխան չի մնալու։

 -Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ պահից քաղաքական այս կամ այն ուժը հանձն առնի առաջնորդելու ժողովրդի ինքնաբուխ բողոքի գործողությունները։ Պայքարը դրանից կշահի՞, թե կտուժի։

– Այս շարժումը բոլոր հնարավորությունները ունի` վերածվելու համահայկական մեծ վերափոխումների շարժման։ Իսկ Առաջնորդը ինքնաբուխ կծնվի կամ արդեն ծնվել է, բայց դեռ չի գիտակցվում։ Հայ ժողովուրդը օրհասական պահերին բռունցքվելու լուրջ շնորհ ունի։ Դա բազմիցս դրսևորվել պատմության քառուղիներում։ Իսկ ելքը մեկն է. ազգակործան խունտան պիտի հեռանա, իսկ եթե չհեռանա, պետք է հեռացնել` առանց միջոցների խտրականության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերքաբերի ո՞ր հատվածներով է անցնելու սահմանը

Հաջորդ գրառումը

Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական