Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախի նախագահի ընտրությանը՝ հայտարարելով, որ դա Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքների կոպիտ խախտում է։
«Այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։