Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը տեռորի է ենթարկում արցախահայությանը, որպեսզի մարդիկ հուսահատվեն և ի վերջո դուրս գան իրենց հայրենիքից. Աշոտ Սարգսյան

21/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջին իսկ օրը, երբ ադրբեջանցիները փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը,  ՀՀ վարչապետը պետք է դիմեր ՄԱԿ-ին, որովհետև բնապահպանական պատճառների կեղծիքն այնքան ակնհայտ էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։

Վերջինս համակարծիք չէ հայաստանցի շատ վերլուծաբանների հետ, որոնք գտնում են, որ Ադրբեջանը փակել է Բերձորի միջանցքը՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։

«Բոլորն էլ շատ լավ գիտեն. դա կոնկրետ հանքի խնդիր է, որովհետև ժամանակին Հեյդար Ալիևը Արցախում եղած բոլոր հանքները խոսք է տվել Մեծ Բրիտանիային։ Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանի և Արցախի տարածքում ահռելի քանակությամբ օգտակար հանածոներ կան։

Բայց այստեղ ոչ միայն հանքի, այլ նաև տեռորի խնդիր է, որպեսզի արցախահայությունը հուսահատվի և ի վերջո դուրս գա իր հայրենիքից»,- ասաց Աշոտ Սարգսյանը՝ շեշտելով, որ ստեղծված բարդագույն իրավիճակում ոչ թե պետք է հուսալքվել, այլ ընդհակառակը՝ ամեն րոպե պատրաստ լինել հայրենիքը պաշտպանելուն։

ԿԳՄՍՆ կրոնի և փոքրամասնությունների բաժնի վարիչի խոսքով՝ երբ ինքն ասում է, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել նոր պատերազմի, մարդիկ զարմանում են։

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, աշխարհազոր ունենանք, սահմանամերձ գյուղերի բոլոր տղամարդկանց զինենք։ Միամտություն կլինի, եթե մտածենք, որ թուրքը խելոքանալու է։ Ես միշտ ասում եմ՝ եթե շրջապատված ես գազաններով, քեզ խոտակար մի՛ ձևացրու, կուտեն։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է, բայց խանութները դատարկված չեն, արցախցին դեռ դիմադրում է՝ սովոր լինելով նման իրավիճակների, նման սցենարները հաշվի առնելով՝ միշտ գերազանց է պատրաստվում ձմռանը՝ պահածոներ, սննդի պաշար և այլն։

«Բայց խոսքն այստեղ սննդի մասին չէ, այլ՝ հուսահատության, քանի որ Արցախի ժողովուրդը տեսնում է, որ ՀՀ իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում՝ շտկելու ստեղծված իրավիճակը։

Մյուս կարևոր խնդիրը Արցախում առկա հոգևոր վիճակն է։ Պատկերացնո՞ւմ եք, արդեն երկրորոդ տարին է՝ նոր սրբազան ունենք՝ Վրթանես սրբազանը, բայց թեմական խորհուրդ չունենք։ Մինչդեռ այս պահի դրությամբ ամենակարևորը հոգևոր վիճակն է, որը պետք է կարգավորվի։ Իսկ դրանով ո՞վ պետք է զբաղվի. իհարկե, քահանան և սրբազանը։ Սա ամենաակտուալ թեման է։ Ցանկացած երկիր, որը պետք է սկսի պատերազմել, պետք է հոգեպես պատրաստ լինի»,- ասաց Աշոտ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը շեշտեց Բերձորի միջանցքի փակման ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական հետևանքները

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը շեշտեց նաև Արցախի երկարաժամկետ կարգավիճակի հաստատման կարևորությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը շեշտեց նաև Արցախի երկարաժամկետ կարգավիճակի հաստատման կարևորությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական