Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ճաշի սեղանի շուրջ նստած մարդ է, Հայաստանը՝ սեղանին դրված ուտելիք, որից Ադրբեջանն ամեն անգամ ավելի մեծ պատառ է պոկում. վերլուծաբան

28/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է վերլուծաբան Թևան Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Բեռլինում այսօր կայացել է Հայաաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այդ հանդիպումից՝ հաշվի առնելով, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել էր՝ «Հայաստանը պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։

-Սա Ադրբեջանի համար հերթական հանդիպումն է լինելու։ Ալիևը Մյունխենում և այլ տեղերում երևի խոսք է տվել, որ ինքը «լավ տղա է», իրեն լավ կպահի։ Հիմա էլ իր արտգործնախարարին ուղարկել է Բեռլին։

Մինչ այս, այո՛, նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները։ Հայաստանն էլ անընդհատ ուզում էր հանդիպել, մինչդեռ ադրբեջանական կողմն անընդհատ խուսափում էր։ Հիմա մի կերպ Ադրբեջանին համոզել են, որպեսզի գա հանդիպման, բայց մինչ այդ՝ Հունաստանում, ի՞նչ է ասել հայկական կողմը. ասել է, որ ադրբեջանցիները հետքայլ են արել, և մենք հույս ունենք, որ հերթական հանդիպմանն առաջընթաց կգրանցվի։

Հիմա, եթե հետքայլից մեկ քայլ առաջ ես անում, գալի՞ս ես այն նույն կետին, որին մինչ այդ հասել էիր։ Չէ՞ որ ասվել էր, որ Ադրբեջանը հետքայլ է արել։ Ուրեմն կողմերն ինչ-որ կետում են եղել, հետո Ադրբեջանը հետքայլ է կատարել, այնուհետև կրկին մեկ քայլ առաջ եկել՝ վերադառնալով նույն կետին։ Այդ կետում ոչ մի բան չի ստորագրվել, բայց հայկական կողմը գնում  է հույսով, խնդրանքով, որ ադրբեջանցիները հետ քաշեն զորքերը, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝ հայերը պետք է ընդունեն մեր բոլոր պայմանները։

-Պարո՛ն Պողոսյան, պայմանների կատարման մասով ինչպիսի՞  արձագանք եք սպասում Հայաստանից։

-Ոչ մի պայման չի ընդունվելու. Բայրամովը գալու է, ներկայացնելու իրենց նոր պայմանները, հայկական կողմն էլ ստիպված ասելու է՝ «Գնամ, մտածեմ»։ Այնպես որ, այստեղ որևէ բան ակնկալել անհնարին է, դրա համար էլ Ադրբեջանն անում է այն, ինչ միշտ արել է։

Սկսած 1994 թվականից՝ ամեն բանակցությունից առաջ Ադրբեջանն առաջնագծում վիճակ է սրել։ Այն ժամանակ դեռ Արցախ կար, Երևանում չէին զգում դրա հետևանքները, ցավալի չէր, հեռու էր։ Ամեն հանդիպումից առաջ Ադրբեջանն իրավիճակը սրում էր, որպեսզի բանակցային սեղանի  շուրջ հանդես գա առավել ամուր դիրքերից։ Հիմա, երբ Ադրբեջանն Արցախն էլ է վերցրել, Հայաստանի մի մասն էլ է օկուպացրել, կրկին նույն վարքագիծն է ցույց տալիս. յուրաքանչյուր հանդիպումից առաջ իրավիճակը սրելու է՝ բանակցություններում առավել ուժեղ դիրքերից հանդես գալու համար՝ չնայած այսպես, թե այնպես Ադրբեջանն ուժեղ դիրքերում է։

Եթե ուզում եք, մի փոքր էլ այլաբանորեն ներկայացնեմ. ընդամենն անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հարց են տվել, թե ինչ են միջազգային հարաբերությունները։ Նա պատասխանել է՝ ճաշի սեղան. պարզապես դու կա՛մ սեղանի շուրջ ես նստած, կա՛մ սեղանին դրված ուտելիք ես։ Հիմա, եթե այդ ալեգորիան օգտագործենք, Ադրբեջանը սեղանի շուրջ նստած մարդ է, Հայաստանը՝ սեղանին դրված ուտելիք։ Սրանից ավելի պատկերավոր ի՞նչ կարելի է ասել։ Նման իրավիճակում հայտնված երկրի հետ ո՞վ պետք է լուրջ հարցեր քննարկի։

-Պարո՛ն Պողոսյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, հնարավոր է՝ Հայաստանն էլ հրաժարվի։ Ի՞նչպես եք գնահատում այս հայտարարությունը։

-Սրանք հերթական զիջումներն են. թեմա են խաղացնում, որ Հայաստանում ինչ-որ հույսեր արթնացնեն։ Բայց ինչո՞ւ պետք է Ադրբեջանը Հայաստանի դեմ որևէ հայցից հետ քաշվի, երբ հայտարարում է, որ Հայաստանը պետք է իր բոլոր պայմաններն ընդունի։ Ամբողջ խնդիրն այն է, որ երևի գործողները գիտեն՝ ինչ պայմաններ է Ալիևն առաջադրել, բայց չեն ուզում բարձրաձայնել, որ մեր տրամադրությունը չգցվեն։ Ալիևն էլ որքան կարողանում է՝ հայ ազգի հետ շփվում է, ասում է՝ Սյունիքն եմ վերցնելու, Գեղարքունիքն ու Վայոց ձորն եմ վերցնելու, Երևանն էլ նրա համար «Իրևան» է։

Այսօր այսօրվա գործող իշխանությունները մի երկրից մյուս երկիր են վազում և հայտարարում, որ Ադրբեջանը մեր վրա է հարձակվելու, Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը գնում-խնդրում է իրեն պաշտպանել։ Նա իր ատամներն ավելի է ամրացնում՝ ավելի մեծ պատառ է ուզում պոկել այն նույն սեղանից, որի շուրջ նստած է, և որի վրա Հայաստանը որպես ուտելիք է դրված։

Այսօր ցավալին այն է, որ ՀՀ գործող իշխանություններն այսօրվա դրությամբ որևէ ձևով չեն սպասարկում ՀՀ շահերը։ Մենք պետք է հասկանանք, որ Ալիևը հասկանալու է միայն ուժի լեզուն, միայն քիթումռութին ուտելուց հետո է հասկանալու, որ ինչ-որ բան է փոխվել։ Իսկ որպեսզի Հայաստանն ունակ լինի դա անելու, պետք է ազգային միասնություն լինի։ Բայց քանի դեռ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը պառակտելն է, ազգային խնդիրները վեր չդասելը, ապա Ալիևը միշտ էլ փորձելու է օգտվել դրանից  և ստանալու առավելագույնը։

Կրկնում եմ՝ Գերմանիայում ոչ մի բան չի փոխվելու, ոչ մի բան չի լինելու։ Ադրբեջանը մասնակցելու է Բեռլինի հանդիպմանը, «կառուցողական» դերի մեջ է մտնելու։

-Պարո՛ն Պողոսյան, ասացիք, որ Ալիևը, որքան կարողանում, այնքան շփվում է հայ ժողովրդի հետ, բացեիբաց խոսում ՀՀ իշխանություններից իր ակնկալիքների, ունեցած պահանջների մասին։ Ստացվում է՝ նա ավելի՞ ազնիվ է հայ հասարակության հետ, քան ՀՀ գործող իշխանությունները։

-Ալիևն, ինչ որ ասել է, եթե ոչ միանգամից, ապա որոշ ժամանակ անց արել է։ Նա դեռ 2021 թվականին է ասել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխություն է պետք, 2024-ին հասնում է դրան, ասել է, որ ՀՀ գրավյալ տարածքներից հետ չի քաշվելու՝ չի քաշվում։

Իսկ ահա ՀՀ գործող իշխանությունները միակ բանը, որ ազնվորեն ասել են, այն է, որ  Ադրբեջանն ամեն հաջորդ օրը նոր պահանջներ է դնում։ Լավ, պարտված իշխանությունը չի՞ հասկանում, որ ինքն այն ճաշի սեղանին դրված ուտելիք է։

 Պարտված իշխանությունը նորանոր պարտություններ է բերելու. պետք է բանակցող փոխվի, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա սեղանի շուրջ տեղ զբաղեցնել, ոչ թե լինել ճաշ, որին Ադրբեջանը կուտի։ Մինչ այդ՝ Ադրբեջանն անելու է այն, ինչ ծրագրել է։ Նա ճանապարհներ է կառուցելու, իր գործերն առաջ է տանելու՝ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ, և այլն, և այլն…

-Պարո՛ն Պողոսյան, բազմաթիվ փորձագիտական կենտրոններ ահազանգում են մոտալուտ պատերազմի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման։ Դուք այս մասով ի՞նչ դիտարկումներ ունեք։

-Պատերազմի հավանականությունը շատ մեծ է. ամեն օր պետք է սպասել։ Ապրիլից թշնամին կարող է ամեն ինչ անել։ Եղանակի փոփոխության և մի քանի այլ հաշվարկներով պայմանավորված՝ ապրիլից սկսած՝ սրացումներն ավելի ակնհայտ են դառնալու։ Դրա համար էլ Ադրբեջանն արդեն իսկ սկսել է սահմանի վրա և առաջնագծում իր անելիքները։

Մինչև մարտի 17-ն Ադրբեջանը միգուցե չի ցանկանա խանգարել ՌԴ նախագահական ընտրություններին, ցույց կտա իր «հարգանքը» դեպի հյուսիս։ Ավելի ուշ կսկսվեն Եվրոպական խորհրդարանում ընտրական գործընթացները, այնուհետ նախագահական ընտրություններ տեղի կունենան ԱՄՆ-ում։ Նրանք բոլորն իրենց ներքին հարցերով են զբաղված լինելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախարարը թող գնա տուն, նա իր ամուսնուն ավելի շատ պետք կգա

Հաջորդ գրառումը

Հարևան չունե՞ն, որ ասեն՝ իմ տղային, իմ աղջկան դպրոցում մի փչացրու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Հարևան չունե՞ն, որ ասեն՝ իմ տղային, իմ աղջկան դպրոցում մի փչացրու

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

ANNOUNCEMENT The authorities of the Republic of Armenia, led and with the participation of Prime Minister Nikol Pashinyan, have for...

ԿարդալDetails

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական