Այսօր մենք կքննարկենք «Կանաչ էներգետիկ միջանցք» նախագիծը Հարավային Կովկասի և Եվրամիության միջև։ Տարածաշրջանի համար առանձնահատուկ նշանակություն ունի Սև ծովի հատակով էլեկտրական մալուխ անցկացնելու նախաձեռնությունը. հայտարարել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար, Հարավային գազային միջանցքի խորհրդատվական հանձնաժողովի համանախագահ Քադրի Սիմսոնը։
«Սա կարևոր է, քանի որ էլեկտրաէներգիայի սպառումը Եվրամիությունում կաճի։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի պահանջարկը կավելանա ավելի քան 16 տոկոսով, իսկ մինչև 2040 թվականը՝ մոտ 80 տոկոսով։ Սա կարևոր է ինչպես ապագա ենթակառուցվածքային նախագծերի, այնպես էլ մեզ համար։ Պատահական չէ, որ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ հաջորդ համաժողովն ընդունելու համար ընտրվել է Ադրբեջանը, և սա ձեր անխոնջ աշխատանքի արդյունքն է։ Սա բարդ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելու ձեր կարողության դրսևորումն է: Չեմ կասկածում, որ COP29-ը հաջողություն կունենա, և դուք կարող եք լիովին վստահ լինել Եվրամիության աջակցության վրա»,- ասել է հանձնակատարը:
Այսպես է սիրաշահում Եվրոպան Ադրբեջանին, քանի որ նրա ռեսուրսներից կախվածություն ունի, իսկ այդ պարագայում Արցախն ու Հայաստանը մղվում են տասներոդ պլան։