Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Մաղավուզ գյուղի շրջանում․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է

ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական կողմից Մաղավուզ գյուղի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկագրից:

«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ ՌԽԶ-ի հրամանատարությունը տվյալ փաստի առթիվ քննություն է անցկացնում»,- ասված է տեղեկագրում։