«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, Ադրբեջանական բանակը մտել է հայ զինվորականների թողած Քելբաջարի շրջան։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Քելբաջարի շրջանում ստորաբաժանումների շարժումն ապահովելու համար ավարտվել են ինժեներական աշխատանքները, կատարվում են ականազերծում, նախապատրաստվում են լեռնային ճանապարհներ:
Երեքշաբթի օրը հայկական զինված ստորաբաժանումները լքել են Քելբաջարի շրջանը: